Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զերեսուն և զչորս ամս ետուն պատերազմ
Երկիրս Հայոց ընդ թագաւորին Պարսից,
Եւ յետ ա՛յնորիկ ձանձրացան, պարտեցան,
Լքան, աշխատեցան երկոքին կողմանքն։
Եւ սկսան սորսորել, գնալ
Ի բանակէն Հայոց թագաւորին.
Թողիւն զիւրեանց արքայն Արշակ:

Բուզ., Դ. 50

Եվ վեպը մի առ մի թվում է, թե ո՛վքեր, ո՛ր իշխանները դավաճանությամբ անցնում են պարսիկների կողմը, մի երկուսը հեռանում են հունական երկիրը: Դրանք բոլորը Հայաստանի եզերային նահանգների իշխաններն են։ Մնում է միայն Միջնաշխարհը, բայց դա էլ անհնազանդ է գտնվում։

Միջնաշխարհն, մնացեալքն յերկուացան յարքայէն,
Եւ ոչ կամէին լսել թագաւորին իւրեանց,
Ոչ մի ինչ իրս՝ զոր նա կամէր։
Ել գձձեցաւ թագաւորութիւնն մեծապէս։

Հայոց թագավորից ապստամբում և Շապուհի կողմն է անցնում նույնիսկ Վասակ սպարապետի եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը։ «Իսկ թիւն Հայոց պակասեաց, յայսմ հետէ և յապա»,— ասում է պատմագիրը։ Արշակը չի պարտված։ Բայց նախարարները չեն ուզում պատերազմել։ Ահա թե ի՛նչ են ասում նրանք Ներսեսին.

«Դու, տէր, քեզէն գիտես,
Զի այս երեսուն ամ է թագաւորին մերոյ Արշակայ,
Զի ոչ մի ամ մեզ հանգիստ ոչ եղև ի պատերազմէ.
Եւ համակ սրով և սուսերօք,
Եւ ի սլաքս և ի տէգս նիզակաց
Զքրտունս երեսաց մերոց ջնջեցաք։
Եւ արդ ոչ կարեմք այսմ զժոյժ ունել,
Եւ ոչ այլ կարեմք տալ ճակատս.
Զի լաւ է մեզ, թէ ծառայեսցուք մեք թագաւորին Պարսից
Որպէս ընկերքն մեր արարին,
Զի թողին գնա և գնացին առ թագաւորն Պարսից։
Եւ մեք սոյնպէս առնելոց եմք,
Զի ոչ այլ ևս կարեմք կռուել։
Թէ պէտ իցէ թագաւորին Արշակայ կռուել ընդ Շապհոյ,
Վասակաւ և Անդուկաւ աներաւ իւրով տացէ պատերազմ.
Այլ յայսմիկ Հայոց աշխարհէս