Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Բուզ., Գ. 20), Արշակի երկրորդ փախուստի դրվագի (Դ. 20), Մուշեղի (Ե. 4), Մանուելի (Ե. 37, 43) և շատ ուրիշ դրվագների մեջ, ինչպես և վերևում բերված Դրաստամատի դրվագի մեջ։

Արտաքինի՝ հագուստի, մարմնի, դեմքի, շարժվածքի, կռվի և այլ նկարագիրներ ընդհանրապես սակավ են. բայց և այնպես մեր այս հին վեպի մեջ այդպիսի նկարագիրները համեմատաբար շատ ավելի են, քան «Սասնա Ծռերի» այս կամ այն պատումի մեջ։ Բերենք մի երկու օրինակներ։

Վասն զի սէգ իսկ էր [Տրդատ] առ հանդերձս,
Եւ այլ ուժով պնդութեան, հաստատութեամբ.
Բուռն ոսկերօք և յաղթ մարմնով,
Քաջ և պատերազմող անհնարին,
Բարձր և լայն հասակաւ։

Ագաթ., էջ 71

Ահա և Մանուելի ու իր եղբայր Կոնի (Կոմսի) նկարագիրը, երբ նրանք Պարսկաստանից Հայաստան են գալիս.

Եւ էին հետիոտք երկոքին եղբարքն.
Եւ էին երկոքեան մեծք, անհեդեդք.
Երկոքեան անձնեայք որպէս սկայազունք։
Մինչ դեռ գային ի ճանապարհի,
Ոչ կարէր Մանուէլն գնալ,
Զի ոտիւքն ցաւած էր.
Ապա Կոմս եղբայր իւր ըստանձնեալ, առեալ բառնայր,
Եւ տասն տասն խրասախ բերէր ըստ անձին
Զայնչափ այրն զանհեդեդ, զանարի։

Բուզ., Ե. 37

Վարազդատի և Մանուելի մարտից.

Իբրև զաչս ի վեր ամբառնայր արքայն Վարազդատ
Եւ նայէր ընդ գալն իւր,
Եւ տեսանէր զսպարապետն Մանուէլն,
Ի մեծութենէն հասակին,
Եւ ի շքեղութենէ անձինն,
Եւ յամրակուռ, յերկաթապատ,
Յոտիցն մինչև ցգլուխն,
Առ հասարակ յանվթար զինէն,
Ի հաստամեստ յանձնէն,
Եւ ի հաստատուն երիվարէն,