Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ յասպազէն վառելոյն,
Յանշարժ սպառազինէն՝
Համարեցաւ, կշռեաց զնա ի միտս իւր
Իբրև զլեառն մի բարձր զանմատոյց։

Բուզ., Ե. 37

Բերենք մի հատված ևս Մարդպետ Գղակի սպանության դրվագից։ Պապ թագավորը հրամայում է ընթրիքի ժամին պատմուճան հագցնել նրան։

Եւ ագուցին նմա գրատս և վարտիս:
Եւ էր հանդերձն անհեդեդ մեծութեամբն.
Զի խորշ զխորշիւ իջանէր,
Մինչ զի ոչ կարէր հանդերձել զանձն իւր,
Զի պատեաց զնա մեծութիւն հանդերձոյն:
Եւ ագուցեալ զպատմուճանն մեծ,
Էած զգօտին ընդ մէջ իւր՝ զորմէ թուրն կախէր.
Եւ սուսեր ընդ մէջ ածեալ,
Եւ խորշ ի գօտւոյ գրատիցն իջեալ,
Զթուրն և զսուսերն ծածկէր:
Իսկ զվարտիսն զգեցեալ, և մոյկս ագուցեալ,
Եւ զնրանն չազդեր կապեալ,
Եւ ի վերայ նրանին՝
Խորշն ի վարտեացն իջեալ,
Անկեալ ի վերայ նրանին,
Ծածկեալ մինչև ի սրունսն։
Եւ ոչ ինչ իմացաւ Գղակ,
Թէ այն մեծութիւն հանդերձոյն՝
Չարոյ նորա իցէ ա՛յն։
Իսկ յինն ժամ աւուրն կոչեցին զԳղակն, և ասեն.
«Կոչեն զքեզ յընթրիս ի ներքս յարքունիս»։
Իսկ յորժամ մուծին ի փող տանցն՝ յորում արքայն էր,
Եւ էր փողն ընդ երկար,
Բազում երդս լոյսիջոյցս էր թողեալ,
Եւ տանէին զնա ընդ ա՛յն.
Կայր շուրջ սպարակիրն փակեալ սակրաւորքն,
Եւ զերդս ամենայն լուսոյն ծածկէին։
Ապա մտեալ շուրջ զնովաւ ի տեղւոջն՝
Ձգձգէին զնա սպարակիրքն։
Իսկ նա թէպէտ տանէր ձեռն ի զէն,
Ի խորշխորշան հանդերձիցն,
Պատատելո՛ցն՝ զոր էր զգեցեալ,