Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ զմի զէն ոչ կարաց գտանել:
Ապա զի էր ինքն Գղակն
Այր մեծ և անձնեայ, քաջ հարուստ ոսկերօք,
Սակայն ասպարակիր մարդկանն պատեցին զնովաւ,
Եւ բարձին զնա վերըմբարձ.
Եւ տանէին զնա մինչև ի դուրս տաճարին արքունի։
Իսկ իբրև ետես թագաւորն թէ անդր տանին,
Ասէ. «Մի՛ այսր, մի՛ այսր.
Այլ մուծէք զդա ի տուն պատմուճակացն»:
Քանզի ի փողին զօրք սպարակրացն մուծին զնա ի ներքս,
Ի տունն պատմուճակացն՝ կապեալ ձեռս յետս,
Այսինքն՝ ուր թագ արքունի դնէին։
Եւ անդէն խօսել սկսաւ Գղակն և ասէ.
«Ասացէ՛ք ցարքայ, գոգէ՛ք,
Ես այս մահու արժանի էի.
Բայց քեզ արժան էր զիս ի հրապարակի սպանանել,
Եւ ոչ ի տան թագաց սպանանել,
Եւ զքո թագդ արեամբ շաղախել»։
Եւ զայս միայն ժամանեաց ասել։
Եւ անդէն ի վանսն պատմուճակացն փողոտեցին զնա։
Եւ հատին զգլուխ նորա,
Եւ հանին, հարին ի նիզակի,
Եւ կանգնեցին ի հրապարակին արքունի։

Բուզ., Ե. 6

Տիրանի ճարտուկ ճանճկեն ձիու նկարագիրը բերված է վերևում։

4. Բնավորությունները։— Գործող անձերի ներքին հատկությունների նկարագիրը լինում է սովորաբար մակդիրներով։ Դրանցով միաժամանակ երևում է նաև վիպասանի վերաբերմունքը դեպի գործող անձը և նրա արարքը, թե ինչպես է նա արժեքավորում գործող անձին և նրա արարքը։ Այսպես՝ «չարագործն Մերուժան», «Մերուժան վատանշան», կամ Տիրանին մատնող Փիսակին տրված մականունները՝ «մոլեկան, անօրէն, կատաղախոս, շնաբերան, շորիկ, շոգմոգ, տիրանենգ, տիրադրուժ, տիրասպանու, տիրամատնիչ». կամ՝ «Սէգն Տրդատ», «քաջ արանցն, աշխարհաշէնն Խոսրով», «Արշակ քաջ», «մանուկ բանսերթուկ».

Եւ էր նա [Վարազդատ] մանուկ յաւուրց,
Լի արութեամբ, կորովի ձեռօք,
Քաջ սրտիւ, ի մտաց թեթև,
Մանկաբարոյ, տղայահանճար, մանկամիտ։

Բուզ., Ե. 34