հարիւրով չափ յանուանէ յանուանէ ճանաչեմ. ոչ միայն աւագագոյնքն էին, այլ զբազումս ի կրսերագունաց անտի» (291): Կան ուրիշ կտորներ էլ, որոնցից երևում է հեղինակի ժամանակակից և մասնակից լինելն իր պատմած դեպքերին: Դրանցից են հետևյալները. «Թէպէտ և ոչ իցեմք բաւական ասել զամենայն չարիսն որ անցին անդէն ի կարաւանին ընդ գունդն Հայոց, սակայն և ոչ լռել կամիմք ծածկելով զվիշտս նեղութեանն. այլ ասասցուք փոքր ի շատէ, զի ձայնակիցք լիցուք այնոցիկ որք դառնապէս զմեզն ողբային. զի և դու իբրև լուիցես՝ ոչ սակաւ արտասուս հեղուցուս ի վերայ ազգին թշուառութեան» (էջ 77, Գ. յեղ. սկիզբը)։
Այսպես ուրեմն, Եղիշեն, իր վկայությամբ, ապրել է իր պատմած եղելությունների ժամանակ և շատ բան իր աչքով տեսել է: Մենք ոչ մի աներկբա հիմք չունինք այդ վկայությանը չհավատալու[1]։
2. Ժամանակի խնդիրը:– Երբ բանասերները 19–րդ դարի վերջին տասնամյակից սկսեցին ելևելել հին հայ գրողներին իրենց ժամանակից ու տեղից խախտելու համար, Եղիշեն ևս ենթարկվեց հարձակումների[2]: Գրվեցին ու տպվեցին բավական բաներ, որոնցով «կեղծիք» համարեցին այն, որ Եղիշեն իրեն ականատես է համարում: Պնդեցին, թե Եղիշեի գրած Վարդանանց պատմությունը Փարպեցու Պատմության վրայեն շինված՝ հատկապես հանապազ ընթերցումի համար դիցազներգություն մ՚է պատմական։ Գրության ժամանակամիջոցն է Փարպէցիեն գրեթե անմիջապես հետո 510—520»[3]: Փաստարկումները, սակայն այնքան վերիվերո, վարկպարազի են, որ դրանց մասին չարժե խոսել այստեղ, բացի հետևյալ երկուսից:
Վաղուց նկատված էր, որ Եղիշեն իր «Պատմության», ինչպես և «Միանձանց ճառի» նկարագրական մասերի մեջ ազդված է Փիլոնի թարգմանություններից։ Եվ որովհետև Փիլոնի թարգմանություններն էլ տեղահան անելով դրել էին 6-րդ դարի մեջ, հետևաբար Եղիշեն էլ, ոճական նմանությունների պատճառով, տարվում էր 6-րդ դար: Բայց Տիմոթեոս Կուզի «Հակաճառության» թարգմանության երևան գալով՝ Փիլոնի և նրա խմբի այլ հունաբան թարգմանությունները մնում են 5-րդ դարի երկրորդ կեսում 480-484 թվականից առաջ: Արդ՝ Եղիշեն «Վասն Հայոց Պատերազմին» աշխատության վերջում,
- ↑ Որ Եղիշեի Պատմության անթվական, բայց հնագույն ընդունված «Անձևացեաց օրինակը», այսինքն ձեռագիրը, չունի սկզբում «Եղիշէ» անունը, դրանից կարելի չէ եզրակացնել, ինչպես վարվել են հեշտությամբ (Եղիշե, քնն. ուսումն., էջ 68 և հտն., Կյուլեսերյանի), թե իբր Եղիշե անունը «կեղծանուն» է և այդ Պատմությունը սկզբնապես «անանուն» է եղել, և իբր «երկար ժամանակ անանուն մնացել»։ Ամեն ձեռագրի վերնագրից էլ կարող է, արտագրողի անփութությամբ, դուրս ընկնել սկզբի անունը, բացի այդ՝ «Եղիշէ» անունն ունեցող ձեռագիրների մայր ձեռագիրը կարող է ավելի հին լինել, քան «Անձևացեաց օրինակը»:
- ↑ Գր. Տեր-Պողոսյան, Եղիշեի Պատմության աղբյուրը, «Հանդէս ամսօրեայ», 1895, էջ 20, 58, 110. նույն հեղինակի՝ Նկատողություններ Եղիշեի Պատմության վերաբերյալ, «Հանդ. ամս.», 1896, էջ 120, 168, 197, 302. 1902, էջ 319 և հտն.։ Գր. Խալաթյան, «Նամակ առ խմբագրություն. Եղիշեի աղբյուրների առթիվ», «Հանդ. ամս.», 1895, էջ 113։
Վերոհիշյալ հոդվածների հերքում՝ Վարդան Հացունի, Խորհրդածութիւնք Եղիշէի Պատմութեան վերայ, Վենետիկ, 1896։ - ↑ Եղիշե, Քննական ուսումնասիրություն, գրեց Բաբգեն ծ. վ. Կյուլեսերյան, Վիեննա, 1909, էջ 212։