Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«տեսեալ զիս՝ եթէ մերժեցայ յաչաց քոց», գրում է նա Վահանին։ Այն ժամանակ նրանք համարձակվում են հալածել Ղազարին վանքից, ամեն ինչ խլում են նրա ձեռքից, «և զիս հանին մերկ և թշնամանօք յամենայն արարելոց իմոց, զոր ի մանկութենէ արարեալ էի»,– գրում է Ղազարը։ «Զի անգամ և զհոռոմ գրեանդ ոչ ետուն զկնի իմ. որք կան այդր ընկեցեալ ի կերակուր ցեցոյ. բայց արդեօք կարդացեալ լուսաւորիցի՞ն ի դոցանէ բնակեալքդ ի տեղւոջդ, և կամ զայլս լուսաւորիցե՞ն»։ «Եւ արդ իմով ընչիւք շրջին պճնեալք, ծաղր առնելով զիս» (էջ 425 և հտն.)։

Նա փախչում գնում է հունական կողմերը, Ամիթ քաղաքը։ «Տեսանելով զաչս չարանախանձ մարդկան՝ չաւելուին բանս սուտս զտեղւոյն և զուսմանէն ևս զնորա, զի զբարձր անունն խոնարհեցուցանել կարասցեն», գրում է առաջաբանի հեղինակը, և ավելացնում. «լուեալ զայս ամենայն Ղազարու՝ իբրև զքաջ պատերազմող զինեալ զինքն», գրում է իր Թուղթը և ուղարկում է «ի ձեռն բարեսէր մեծի և պատուական նախարարին Մամիկոնենին Համազասպայ, որ և պատճառ իսկ եղև նմա այսրէն դարձին»։ Դա երևի նույն Համազասպն է, որի մասին հիշում է Թղթի մեջ, ասելով թե «բազում անգամ հանգոյց զիս և ի հալածմանն կերակրիչ իմ եղև» (էջ 424)։

2. «Թուղթը»—«Մեղադրութիւն ստախօս աբեղայից»:— Ղազար Փարպեցու Թուղթը մի հոյակապ գրական արձան է իր համար և մի զորեղ ամբաստանագիր իր ժամանակակից հոգևորականության մի դասի, միաժամանակ և մի շատ կարևոր պատմական հիշատակարան: Պաշտպանվելով իր հակառակորդների դեմ, նա իսկապես «իբրև քաջ պատերազմող» հարձակվում է նրանց վրա, և ցույց տալով նրանց տգիտությունն ու բարոյական թերությունները, ստիպված է լինում իրեն գովելու։ Բայց քրիստոնյա ընթերցողը մտքի մեջ չի սրդողում նրա անձնագովության համար. որովհետև նա իր գրության առաջին տողերով հենց դրա առաջն առնում է, բերելով Պողոս առաքյալի օրինակը, թե ինչպես սա իր մեծ շնորհքին նախանձողների արարքների վրա դառնացած՝ պարծանքով մի առ մի հիշում է իր գործերը և չի մեղադրվում։ «Եւ եթէ ընդէ՛ր այս այսպէս լինէր՝ ծանիցէ քննողն, թէ կարասցէ, ապա թէ ոչ՝ լռեսցէ»։ Այսպես հենց սկզբից ըմբերանում է նա ամենքին, որ իրեն կբամբասեին իր Թղթի բովանդակության համար։

Ապա դառնալով Վահան Մամիկոնյանին, գրում է. «Արդ՝ դու, տէր, այր քաղցր ես և խոնարհամիտ և արդարահայեաց և կշռաքնին, և հաւատոց Աստուծոյ առաւել ընտանի, որպէս և ամենայն նախնիքն քո։ Եւ ես անպիտանս և ամենեցուն կղկղանք, և թէպէտ և երևիցիմ առաջի տեառն, առն եղեալ որդի, իբրև զանզգամ, որպէս մեծ առաքեալն Պօղոս՝ այլ քո տեառն քրիստոսանմանութեամբ տարեալ, ներելով անզգամութեանս իմում՝ ընկա՛լ զիս իբրև զանզգամ» (էջ 409 և հտն.)։

Նա իբրև ճարտասան լավ գիտե ունկնդիրների, այս դեպքում կարդացողի, հոգեբանությունը. շողոմ բառերով մեծացնելով նրան,