պարսից Վերեթրագնայի համար հիշատակված չկա վիշապների դեմ կռիվը, որ հատուկ է բոլոր ամպրոպային աստվածներին, «բայց և այնպես նա ճշտիվ պահպանել է հին Վրտրահան—Վրտրա սպանող, վի֊շապասպան աստվածների բոլոր առասպելական ֆիզիկական գծերը»։ Վերեթրագնա անունը հնդկական ամպրոպային աստված Ինդրայի մակդիրն է՝ Վրտրահան, թույլ ձևով ձայնավորներից առաջ Վրտրադհնա, որ նշանակում է Վրտրասպան, Վիշապասպան։ Վերեթրագնա աստուծու անունն այն հին շրջանում են ընդունել հայերը, երբ դեռ կենդանի է եղել այդ անվան նշանակությանը, որ հայերեն թարգմանել են «Վիշապաքաղ», իսկ Վերեթրադնա անունը, փոխված ձևով՝ Վահագն, դարձել է աստծու հատուկ անունը։ Արդ՝ քանի որ մեր Վահագնի անունն ու պաշտամունքն իրանացիներից է անցել հայերին, շատ պարզ է, որ այդ անցումն եղած է իրանական Վերեթրադնայի նախնական ամպրոպային հատկություններով հանդերձ, որոնք և երևում են մեր Վահագնի երգի մեջ։
Շատ տարածված հավատալիքներից մեկն է, թե «ամպրոպի ժամանակ երկինքը երկնում է և, ամպը մրրկով հղի, հողմահույզի հեծեծանքներով ու պտուտահողմի բախյունի տակ, ծննդյան ցավերով բռնվում է մի կամ երկու լուսեղեն էակ ծնելու համար։ Այն ըմբռնումը, թե ամպրոպային աստվածը երկնքից ու երկրից է ծնվում, բոլորովին բնական է: Որովհետև փոթորիկն երկնքից է առաջ գալիս, ուստի և երկինքն իբրև ամպրոպային աստծու հայրն է ըմբռնվում, բայց փոթորիկն աոաջանում է և հեռու հորիզոնում՝ երկրի վրա, ուր երկինքը թվում է թե գրկախառնվում է երկրի հետ, ուստի և երկիրն ամպրոպային աստծու մայրն է։ Այսպես Ռիգ-Վեգայում մեծազոր ամպրոպային աստծուն Ւնդրայի ծնունդն իբրև մի ամպրոպային օդերևույթ է ըմբռնվում, որի ժամանակ դողում են երկինքն ու ևրկիրը, որոնք և Ինդրայի հայրն ու մայրն են»։ Այսպես և, եթե մեր Վահագնի ծննդյան ժամանակ երկնում են երկին ուերկիր, Վահագնը դրանով ներկայանում է իբրև ամպրոպային աստված։
Երկնի ու երկրի որդի Վահագն՝ է միանգամայն և ծովածին, ծիրանի ծովի որդին։ Այդ ծիրանի ծովը ոչ թե երկրավոր, երկրի վրա տեղափակված մի ծով է, այլ երկնային ծովը։ Երկինքը, ամպերով ծածկված երկինքը, ծովի նմանեցնելը մի սովորական բան է հին ու նոր բանաստեղծների մեջ, և երկինքը, որտեղից անձրևն է գալիս, ջրեղեն երևակայելը հատուկ է նախնական ազգերին։ Նույն ըմբռնումն ունի երկնքի մասին և մինչև վերջերս մեր ժողովուրդը, որ իր աղոթքի մեջ կոչում էր «Երկինքը ծով ծիրանի»[1]։ Այսպես և ժողովրդական հավատալիք է, որ որոտում է, երբ «ալեկոծն քամին» այդ երկնային ծովն է գալի։ Պարսիկների մեջ ևս ամպրոպային աստված Տիստրիայի կռիվը ջրերը խափանող Ապաոշա դևի դեմ՝ լինում է երկնային ծովի մոտ, որից և անձրևում է այդ աստվածը։ Իսկ Ռիդ-Վեդայի մեջ ամպրոպային աստված Ինդրան՝ անձրևելու համար՝
- ↑ Գարեգին Հովսեփյան, Փշրանքներ, Թիֆլիս, 1893, էջ 77։