Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախանձոտ բնավորություն, և նրան կապում են քաջքերը, որոնք բարի ոգիներ են։ Վիպասաններն Արտավազդի բնավորության այս երկվությունը բացատրել են այնու, թե Աժդահակի զարմի կանայքը կախարդել են նրան։ «Եւ զայս նույն երգիչքն յառապելին աեն այսպէս, եթէ «Վիշապազունք զորացա զմանուկն Արտաւազդ, և դև փոխանակ եգին» (Խոր․ Բ․ 61)։ Ուրեմն նույնիսկ Վիպասանքի մեջ Արտաշես թագավորի որդի Արտավազդը եթե մի կողմից՝ վիշապների դեմ կռվող դիցազն է, մյուս կողմից՝ համարվել է իրոք մի դև։ Այդ մի շատ տարածված ու հին հավատ է, որ մինչև վերջերս դեռ կենդանի մնում էր մեր ժողովրդի մեջ։ Չարունքը կամ դևերը, ըստ մեր սնահավատքի, փոխում են իրենց երեխաները մարդկանց երեխաների հետ․ մարդկանց երեխաները գողանում են և տեղն իրենցը դնում։ Եվ եթե մանուկ Արտավազդին գողացողները վիշապներ են՝ գողացածի տեղն ևս վիշապազն կամ վիշապ պիտի դնեին ըստ հավատին։ Արտավազդն, ուրեմն, ներկայանում է իրոք իբրև վիշապ, և եթե «դև» է ասված նրա համար, այդ «դև» բառն ևս պետք է հասկանալ ընդհանուր իմաստով՝ իբրև չար ոգի։ Պետք չէ մոռանալ և այն, որ դև, ազնավուր և վիշապ- աժդահա սերտ կապված են իրար հետ և հաճախ փոխանակում են միմյանց։


ՎԻՊԱՍԱՆՔԻ ՑԻԿԼԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԳԵՐ ՈԻ ԶՐՈԻՅՑՆԵՐ

1․ Վարդգես Մանուկի վեպը։- Վաղարշապատը 2-5-րդ դարերում միառժամանակ իբրև մրցակից է հանդիսանում Արտաշատի դիմաց, և այնուհետև դարձյալ բարձրանում է Արտաշատն ու հետո Դվինն Արտաշատի մոտ։ Արտաշատն ուներ անցյալ, հիմնադիր ունենալով Հայոց հին թագավորներից Արտաշեսին։ Շատ բնականորեն արտաշատցիների մրցակից վաղարշապատցիք ևս երգելով Վաղարշի շինարարությունը, միևնույն երգի ու զրույցի մեջ աշխատել են իրենց Ներ Քաղաքի (Վաղարշապատի) անունը բարձրացնելու համար՝ նրա սկիզբը հին ցույց տալ, կապելով նշանավոր հին հայ թագավորի՝ Մեծն Տիգրանի անվան հետ, ճիշտ ինչպես իշխանները ձգտում էին իրենց տոհմի հնությունը ցույց տալու՝ այս կամ այն թագավորից սերված համարելով իրենց։ Զրույցը հորինված է Նոր Քաղաքի հին Վարդգեսի ավան անվան և նրա հիմնադիր Վարդգեսի վրա։


Հատուած գնացեալ Վարդգէս Մանուկն
Ի Տուհաց գաւառէն,զՔասաղ գետով,
Եկեալ նստաւ զՇրէշ բլրով,
զԱրտիմէդ քաղաքաւ, զՔասաղ գետով,
Կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի[1]։

  1. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 550-568: