Այս էջը հաստատված է
Ծովը հեռավոր,
Տե՛ս, կը հեկեկա,
Այս գիշեր հո՜վ կա…
Քույր, հավատա՛ որ
Հոգվույս մենավոր՝
Այս գիշեր մա՜հ կա.
Տես կը հեկեկա
Ծովը հեռավոր…
Եկո՛ւր, իմ աղվոր։
Ահ, լուսնին տակ կարելի չէ՛
Որ հույզ մը մութ քեզ չտանջե.
Իսկ երբ կա սե՜ր…
Ու մութ աչքեր
Այդ րոպեին
Քեզ կը նային՝
Երկինքն ի վար կարծես կ’իջնա
Քիչ-քիչ անհունն հոգվույդ վըրա…
Տակավ, քանի՛ ցավըս կ’ըլլա ահավոր,
Հոգիիս մեջ պայծառություն մը կ’իջնե.
Ճերմակ թռչուն մը կարծես լուռ կը ննջե
Կուրծքիս վերքին վրա թառած, ու աղվո՛ր
Շունչն իր կ’ընե զիս անդորր…
Ահա նորեն սա մութ լերան սրինգն է.
Գիտեմ, ի՛նքն է,
Ընկերս աղվոր.
Ու ամեն օր
Իր սրինգով,