Այս էջը հաստատված է
Մութեն գինով,
Ցուրտ մտածումս կ’առինքնե…
Չերգեր բնավ տրտմությունը հոգեխըռով
Սա անարյուն աշուններուն.
Ոչ ալ լույսը արևներուն
Որ պիտի գան նորեն կյանքի փոթորիկով,
Ընկերըս աղվոր
— Սարի՜ տըղան —
Ալ ամեն օր
Իր սրինգով,
Մահեն գինով
Կ’երգե միայն՝
«Ունա՜յն, ունա՜յն…»
Աստղերն համայն
Լուռ կը մնան․
Ահ, ինչու որ,
Սարի տըղան
Իրենց օրոր
Կ’ըսե այնքա՜ն.
«Ունա՛յն, ունա՜յն…»
ՎԵՐՋԱԼՈԻՅՍ
Բռնկեցա՜ն վերջապես
Մեռնող գույներն երկընքին.
Կ՛ուզեի որ ճիշտ այսպե՛ս
Մեռներ հիվանդ իմ հոգին…
Բո՛ց մը հըզոր և հըպարտ,
Հոգ չէ թե շուտ մարելու.
Պերճ հըրդեհում մը հանդարտ՝
Րոպե մ՚անհունն ապրելու…
Ու հետո մահը թող գա՛ր,
Ինչպես եկավ երկընքին.
Ո՞վ այսպես մահ չի բաղձար՝
Ուրկե աստղե՜ր կը ծնին…