Էջ:Matteos Zarifian, Works.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես այս առտու կ՚օրհնեմ թոքերուս մեջ գրված մանրէներուն բազմությունը։ Անոնք են ոք ինծի այո գինովությունը, այս նոր կրոնը կուտան…

Սրտագին կը շնորհավորեմ «նորերը» քաջալերելու որոշումդ։ Անո՛նք միայն կարենան թերևս վերցնել ծանր քարը, որ տարիներե ի վեր ինկած կը մնա մեր գրականության նիհար տծուին վրա։ Ո՛ւյժ տուր անոնց՝ որչափ կրնաս։

ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԾՈՎԱՓԻՆ

Արշալույսին առաջին ցոլքերուն հետ՝ գացեր Էինք մեր սովորական ժայռին։ Հիմա ստվերը կիյնար ծովուն վրա՝ թեթև հով մը կ’ուռցներ առագաստը նավակի մը, որ մեր առջևեն կանցներ։ Ծեր ձկնորսը կ’երգեր։

Շուտով գիշեր պիտի ըլլար:

Ի՞նչ Էինք ըրած հոն, արշալույսի առաջին ժամերեն ի վեր։

Ան նայեր էր ծովուն։ Ես ունկնդրեր էի իր հոգվույն… Երկու անդունդներ…

Հավիտենականությունն իսկ պիտի չբավեր մեզի…

ՑԱՅԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔ

Այն ժամուն, երբ գիշերը կ՚իջնե իմ անգույն ապակիներուս, երբ վերջին թռչունը կը լսե սա ծերացած ձիթենիին ճյուղերուն մեջ, այդ ժամուն ես կը դադրիմ ծխելե իմ հին բազկաթոռիս խորը։ Ձեռքերս կը լքեն ճակատս, և թախծոտ՝ իմ ետևես կը փակեմ դուռը․․․

Ո՞ւր կ՚երթամ։— Չե՛մ գիտեր։

Պարուրված մռայլ անդորրությամբ մը, համրորեն կը քալեմ