Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կըպառկենք հողում,
Ամեն ինչ վերջը
Աճյուն կդառնա»։
Բայց խիզախ բազեն
Թպրտաց հանկարծ,
Կանգնեց մի փոքր
Եվ շուրջը նայեց —
Բարափին խոնավ։

Գորշ քարի միջով
Ջուրն էր թորում դուրս,
Եվ հեղձուցիչ էր
Քարափում խավար,
Եվ գալիս էր գաղջ,
Ծանր, լեշի հոտ։
Եվ ճչաց բազեն
Կարոտով, ցավով,
Հավաքած բոլոր
Իրա ուժերը.
— Օ, եթե երկինք
Մեկ էլ թռչեի…
Ես կսեղմեի
Թշնամուն կրծքիս
Եվ… թող հագենար
Արյունով իմ նա…
Օ, երջանկություն
Կռվի, պայքարի…
Իսկ իժը խորհեց.
«Երևի այնտեղ
Ապրելը այդքան
Իրոք որ լավ է,
Եթե նա այդպես
Խոր հառաչում է…»։
Եվ առաջարկեց
Ազատ թռչունին.
«Դու էլ մոտեցիր
Եզրին քարափի
Եվ նետվիր ներքև—