Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վախճանի մասին
Եվ սիրո մասին
Դեպի երկինքը…
Եվ ահա նայեց
Դեպի հեռուն նա,
Որ հար շոյում է
Մեր հայացքները
Բախտի երազով։
«Իսկ ի՞նչ էր տեսնում
Մեռնող այն բազեն
Այդ անապատում
Անտակ ու անեզր…
Ինչո՞ւ են նրանք,
Մեռնելով՝ հավետ
Հուզում հոգին մեր
Իրենց սիրով այդ՝
Դեպի թռիչքը,
Դեպի երկինքը…
Ի՞նչն է պարզ այնտեղ…
Չէ՞ որ կարող եմ
Ես ինքս իմանալ
Այդ ամենը—գեթ
Մի փոքր պահով
Երկինք թռչելով»։
Ասաց - և արավ:
Ոլորված, որպես
Փայլուն մի օղակ՝
Թռավ առաջ նա-
Եվ արևի դեմ
Փայլեց, ինչպես մի
Բարակ ժապավեն։
Սողալու համար
Ծնվածը — թոչել,
Օ, անկարող է…
Մոռանալով այս֊–
Ընկավ քարին նա,
Բայց չփշրվեց,
Այլ ծիծաղեց լոկ.