Եւ զնովաւ սաւառնեալ, 25
Եւ ի բարբառ Եդեմայ
Ընդ նախահօրն խօսակցէր.
Այնմ երկինք են վկայ՝
Սերովբէն ինչ ո՛չ ստէր։
«Մխիթարեա՛ց, տէ՛ր Ադամ, 30
Թէ սրտի քում ոչ տուաւ
Զոր սիւք ասես շարժական.
Զի Տէր զայն քեզ զլացաւ,
Զի թէ ի սիրտ քո փչէր
Զայն շունչ, այո՛, բոց հրոյ, 35
Ապա կորուսեալ իսկ էր
Քn զանդորրութիւն հոգւոյ։
Եւ յո՞ նորա թափէիր
Զկիզելւոյ կայծակունս
Եւ կամ բնաւ ժուժայի՞ր 40
3անձին տանել զցոլմունս.
Եւ ո՞ւմ հոգալ, խնամել
Զքեզ, ընդունակ ո՞ր էակն
Զկայծականցդ ժողովել
Զամպրոպ, զշանթ և փայլակն»: 45
— Եւ զի՞ յումպէտս բաղբաղայս,
Յօդես, ասէ նախահայրն
Առ սերովբէն, յանզգա՞յս
Բնաւ ունիս դու զմարղն:
Ո՞չ տիեզերք գործ ձեռաց 50
էին հաստեալ, յոր եդայ,
Կան առաջե իմ աչաց.
Ո՞չ ինքնին իսկ Եհովայ
Զօր հանապազ ի դրախտի:
Այգուն այգուն ղգնայ, 55
Յողջոյն եկեալ չուառիս,
Եւ չիցէ՞ ինձ հերիք նա։
Զարմանք ունին զիս ընդ քո
Անհանճար բանս, սերովբէ.
Ըստ քեզ միթէ սիրտ մարդոյ 60
Առ վսեմն դօ՞ս իցէ: