Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ո՞ կարիցեմ ես ի սէր
ԶԱստուած սիրել վերհամբարձ,
Կամ զարարածս՝ զանվեհեր,
Գործս նորա զմատանց՝
65 Զարև, լուսին և զաստեղս,
Զերեկոյ, զվաղորդայն,
Զով և խաղաղ զգիշերս,
Զպայծառ լոյս տըւընջեան,
Զծառ, զբոյս և զտունկ,
70 Ծաղիկ քնքոյշ գեղանի,
Զվարդ յեռեալ ճոխ ի թուփ,
Շուշան յիւր ոճ գարնայնի:
Ո՛չ զկենդանեաց խայտ երամ,
Ո՛չ սոխակին ղերդ անոյշ,
75 Յօր համօրէն խրախանան
Բնութիւնք խոշոր և քնքոյշ։
Տո՛ւր նախ զսէր, զսրտի
Լցո՛ իմ զամայութիւն,
Տեսցես ուրեմն, սայթաքի՞
80 Բնաւ մարդոյս բնութիւն։
Ո՛չ վայրաքարշ ինչ կրից
Զսիրտ եդից ի թիրախ,
Իսկ ընդե՞ր բնաւ ժպտիս,
Ուխտեմ ես ո՛չ՝ յուխտ խարդախ։
85 «Փարգա՜ստ, տէ՛ր իմ, քա՛ւ, Ադամ»,
ԿրկնԷր անդրէն սերովբէն.
«Մի՛ լիցի քեզ յաւիտեան
Շնչել զայն օդ բոցեղէն,
Մի՛ լիցի քեզ տուայտիլ՝
90 Կամաւ եղեալ անձնամատն
Ի բոց հրոյ, և բերիլ
Յոր ոչ բնաւ ուժէ մարդն»։
Ընդ հենգն ելանէ Ադամ
Եւ առ սերովբէն բարբառի,
95 Ժպիտ ի դէմս առ վայրկեան
Փայլեալ շողայ դժպհի,
— Որ ոչ մարդ է հողեղէն,


149