Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցրվում են օդի մեջ. իսկ մնացած բաները այրվելուց հետո, թողում են յուրյանցից մի քանի մոխրային աղեր և այս է պատճառը, որ մոխիրը եթե բերանդ ես դնում, աղի համ է տայիս։ Իսկ կղմինդրը, որովհետև այսչափ բաղադրական մասունք չունի, վասըն որո և չէ ձգում յուր վերա այդպիսի զգալի փոփոխության պատկեր։ Առհասարակ հանքերի բաղկացուցիչ տարերքը երկու են, շատ սակավ երևի, թեև կան բաղադրյալ հանքեր, բայց նոքա տարրական չեն. զոր օրինակ, երկու հանք, որ բաղկացած էին առանձին-առանձին երկու կամ երեք տարերքից, կարող են միավորվիլ և մի ձև ու հատկություն ստանալ, բայց բանը դորա վերա չէ։

— Այդ բաները, ինչ որ ասում ես դու, «էֆիմերտեի» կամ «Ժողովածուի» մեջ կա՞ն գրած, կամ թե ի՞նչ տեղից ուսել ես, — հարցրեց Թյությունճի-Օղլուն, զարմացած Շահումյանցի այս տեղեկությունների վերա, որովհետև ինքը մինչև այս հասակը այսպիսի բան լսած չէր։

— Խաբեբայական և հիմար գրքերի մեջ չկան բնության այսպիսի հայտնութենների սուրբ օրենքները և չէին կարող ևս լինել պատճառ, այդ գրքերի խորհուրդը մարդ խաբել և հիմարացնել է, իսկ բնությունը ընդհակառակն լուսավորում է մարդը, կրթում է և դաստիարակում է նորան. այս երկուքը հակառակ են միմյանց, և այս պատճառով ինչ տեղ բնությունը կա, այնտեղ սուտ չկա, ինչ տեղ սուտ և խաբեբայություն կա, բնություն չկա։

Թյությունճի-Օղլուն առավել ևս զարմացավ այս խոսքերի վերա. պատճառ, թեև նա կարդալու մոտ չէր, բայց լսել էր վաղուց ահա «էֆիմերտեի» և <Ժողովածուի» փառքի համբավը, որ Նախիջևանի մեջ հռչակված էր, որին այժմ անարգում էր Շահումյանցը։

— Շատ բարի, ընդունում եմ և փայտի օրինակը և խոստովանում եմ, որ բան չքացնել չէ կարելի աշխարհի երեսին,— վեր առեց Թյությունճի-Օղլուն, րոպեաչափ լռութենից հետո,— բայց մեր խոսքը մահի վերա էր և դուրս եկանք կղմինդրի և փայտի վերա։

— Այո', մահի վերա էր,— պատասխանեց Շահումյանցը,— բայց դու ինձ հարկադրեցիր, որ ապացուցանեմ քեզ, թե մահ չկա աշխարհի հրեսին։

166