Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչպես թե մահ չկա,— գանչեց Թյությունճի-Օղլուն, աչքերը պշուցած Շահումյանցի երեսին։

— Այնպես, որ ոչինչ բան չէ վերջանում, ոչինչ արարած բնության մեջ չէ չքանում․ և թե բնության կյանքը հարատև է, անվախճան է և անմահ։ Այդ, ինչ որ քեզ թվում է, թե մի կղմինդր քայքայվում է, թե մի ծառ չորանում է, թե մի կենդանի մեռանում է, դոքա բոլորը մի փոխանցական միջոցներ են մի տեսակ կյանքից դեպի մի այլ տեսակ կյանք․ ածխածինը, ջրածինը, թթվածինը ապրում էին մի ժամանակ իբրև ծառ, իբրև բուսական, փոխում են յուրյանը ձևը, շատ անգամ և բաղադրությունը, պակասելով կամ հավելանալով, և սկսում են մի այլ ձևով շարունակել յուրյանց կյանքը։ Ահա այսպես, սիրելի Թյությունճի-Օղլու, այն տեղ, ինչ տեղ մեք տեսանում ենք մեռելություն, բնությունը սկսանում է մի նոր կյանք․ և բնության համար միևնույն է, թե մի արարած ապրել է այս կամ այն ձևի տակ, նորա կանոնը միայն այս է, որ կյանքը հավիտյան շարունակվի․ և շարունակում է․ և բնությունը մեղավոր չէ, եթե մարդիկ նորա արարածների կերպարանափոխությունքը մահ են համարում։

— Շատ բարի,— ասաց Թյությունճի-Օղլուն,— ես ընդունում եմ քո ասածը, բայց մի բան կա, որ փոքր ինչ ուրիշ տեսակ է դուրս գալիս։ — Ի՞նչ բան է այն,— շուտով վերա բերեց Շահումյանցը։

— Այն,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— որ մարդը մեռնելով, չէ ապրում այլևս յուր համար, թեև նորա մարմինը, ճշմարիտ, հող դառնալով, չէ կորուսանում յուր գոյությունը, այլ կերպարանքը միայն։

— Զարմանք․ այդ հասակում և այդքան անձնասեր,— բացականչեց Շահումյանցը,— դու, եթե ունեցած էիր չորս−հինգ որդի, մի՞թե նոցանից յուրաքանչյուրը իրավունք չունեին քո հայրական սերը և խնամարկությունը հավասարաչափ ստանալու․ մի թե քո աչքումը նոցանից մինը սիրելի կլիներ առավել քան թե մյուսը, չէ՞ որ ծնողքի համար զավակները միևնույն են, չէ՞ որ մի աչքով կնային նոքա յուրյանց զավակների վերա․ և մի՞թե քո որդու մինը եթե պահանջելու լիներ քեզանից, որ դու ավելի սիրեիր նորան, քան թե մյուսերը, դու և քո մյուս որդիքը ասելու չէիք նորան, որ նա անձնասեր է։ Այս հիման վերա մի՞թե բնությունը մեղանչում է, եթե այն մասունքը, որ երբեմն բաղկացնում էին մի մարդու

167