մարմին, հետո բաղկացնեն մի այլ մարմին. և ի՞նչ պատճառով մարդը ականատես լինելով բնության փոփոխականության օրենքներին, հասկանալով նոցա նպատակը, պիտի պահանջե, որ յուր մարմինը ազատ մնար այս օրենքներից. եթե նա ազատ մնացած լիներ սկզբումը, կամ մնալու վերջումը, երբեք չէր կերպարանագործվելու. պատճառ, բնության օրենքներն էին, որ բաղկացուցին նորան, այն սկզբնական տարերքն էին, որ զանազան բաղադրություններով, որ ստացվել էին մի այլ մարմնի մնացորդից, կազմեցին նորա ոսկերքը մորթ ու ջիլ պատեցին նորա վերա։ Մարդկային մարմինը, երբ շիջել էր նորանում անձնապահական զորությունը, ընկնում է բնության շրջապատած ներգործողների ազդեցության տակ. օդը մի կողմից ծանրանում է նորա վերա, երբ սա չուներ յուր մեջ այն ընդդիմադրող ույժը, որով մինչև այժմ պահել էր յուր կազմվածքի կերպարանքը թացությունը ջերմությունը, լույսը օդի թթվածինը և այլն, և այլն, ներգործելով նորա վերա, սկսանում են ահա խմորել մարմինը, լուծանել նորան և լուծանելով նորոգել նորա բաղկացուցիչ տարերքի և նյութերի գործունեությունը, վերստին մի այլ մարմին կազմելու համար։
- Այն նյութը, ինչ որ տվել էր քեզ բնությունը մինչև քո զգայուն կյանքի վերջը, նա պիտո է ետ ստանա քեզանից. նա արդար է, և առանց տոկոսիքի է ստանում այն գումարը, ինչ որ գործ էիր դրել դու քո վերա, և այս պատճառով շատ ճիշտ է տվածը պահանջելու ժամանակ. նորա գանձարանը երբեք չէ վնասվում կպահանջե այնքան, որքան տվել էր քեզ, և կստանա այնքան, որքան պահանջելիքն էր. նա չունի մուրհակի կարոտություն. պատճառ, ամենայն արարածքը, որ նա սնուցանում է, հավատարիմ գրավականներ էին նորա զոդումը. և գիտե նա, որ ետ և հառաջ պիտո է յուր տվածը ստանա. և դու եթե կամենայիր, չէիր կարող վատնել նորա նյութը. պատճառ, շրջապատած էիր նույնպես բնության օրենքներով։
— Քո մարմինը հողանալով բուսուցանում է և զարգացնում է շատ սերմեր, որ քամին բերել էր քո հողի մեջ, իսկ սերմերը կարող էին կերակրել զանազան կենդանիք, այո՛, և՛ մարդը ևս, և՛ թռչունը ևս, որ նույնպես կերակուր դառնալով մարդուն, մտանում էր նորա կազմվածքի մեջ և նյութ էր դառնում նորա կերպարանագործությանը։ Բնությունը մի այնպիսի զուգակշիռ է պահում արարածների մեջ, մի այնպիսի տնտեսություն է գործ դնում,
108