Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա մտի՛ր այս տունը և հարցրո՛ւ ծառաներից, քեզ ցույց կտան նամակի տերը։

— Գիտեի,— ասաց պառավը,— որ դու չէիր, պարոն, բայց մի՛ բարկանար իմ վերա, աստված մի օրդ հազար առնե, ես աղքատ կին եմ...

Հետաքրքրությունս ստիպեց հարցանել նորանից թե ինչի՞ց գիտեր, որ ես չեմ Շահումյանցը:

— Ինձ,— ասաց,— պատմել էին նորա հասակը, աչքերը... Հագուստը։

— Ո՞վ էր պատմել,— հարցրեցի ես։

— Ամենայն բանի իմանալը լավ չէ, շուտ կծերանաս, հայրըս,— պատասխանեց պառավը, և նշան տվեց, որ կամենում էր գնալ, ես ևս չկամեցա այլևս բռնել նորան, թողեցի, որ տանի ինքը տա նամակը։ Բшյց նամակ... Աղքատ պառավի ձեռք... Ո՛րտեղից, ո՛րտեղ։

— Երևի մի բարեհոգի մարդ բերած լինելով նամակը, գիտությամբ հանձնել է այդ աղքատին, որ պատահմամբ գնացել էր նորանց տուն, որ նա տանի և քանի կոպեկ շահվի,— պատասխանեց կինը։

— Եվ ի՞նչպես խորամանկ պառավ էր, այնպիսի հարցմունքներ արեց, որ չկարողացա պատասխան տալ։

Մանուշակը դողում էր վախեցածից, բայց ո՞րքան շնորհակալ էր պառավից, որ նամակը չէր տվել յուր հորը, որով անտարակույս պիտի իմացվեր բանը։

— Շուտով թեյի պատրաստություն տեսեք,— ասաց Թյությունճի-Օղլուն,— վեցերորդ ժամն է, կարելի է որ շուտով գա պարոն Շահումյանցը:

— Ես վաղուց արդեն հրամայել եմ թեյի մեքենան դնել,— պատասխանեց կինը,— կարծելով, թե դու տանն էիր, բայց լավ եղավ, որ շուտով եկար։

Թյությունճի-Օղլուն առեց ծխաքարշը, լցրեց թաբակով և սկսեց ծխել. նորա դեմքի վերա երևում էր իսկույն մի տղայական հպարտություն, մի բարակ ժպիտ պատճառված այն բանից, որ պարոն Շահումյանցի նման մարդը ճաշով պատվասիրել էր նորան: Թեպետ Թյությունճի-Օղլուն շատ այն տեսակ մարդերից չէր, որ ամենայն բան զոհում են մի հարուստի ժպիտին, կամ կիսաքաղցր, կիսաթթու խոսքին, չեմ ասում, դեռ եթե մի այդպիսի

185