Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ նա ներս էր մտած, Թյությունճի-Օղլուն պատրաստվում էր արդեն գնալ անկողին. այս պատճառով և Մանուշակը մյուս ճրագը առած ձեռքը, գնաց յուր ննջարանը, անորոշ զգացմունքով։

Մտանելով յուր ննջարանը, դուռը փակեց իսկույն, և սկսեց կարդալ Շահումյանցի նամակը, այսպես.

Օրիորդ Թյություննի-Օղլու Մ...

Հոգուս ցանկալի.

Աղքատի ձեռքով ուղարկած նամակդ կարդացի և շատ ցավեցա, որ այդպես վրդովված էր քո հոգու խաղաղությունը: Ես քեզ խոսք տվել եմ և հաստատ եմ իմ խոսքիս․ եթե դու ևս հաստատ ես քո վերա, ուրեմն էգուց երեկո, տասն և մի ժամին, ես կգամ ձեր պարտեզը և կսպասեմ քեզ, մի վճռական խոսք լսելու համար:

Որովհետև մի քանի բան ունեի քեզ ասելու հառաջ, քան թե ամուսնացած էինք, այս պատճառով անհրաժեշտ հարկավոր է մեր առանձնախոսությունը, որից հետո պիտո էր ինձ առարկա բանալ իսկույն քո հոր հետ այս մասին, և պստկել մեր փափագը։

Քեզ միշտ սիրող ու սրտով պաշտող
Գ. Շահումյանց

Մանուշակը, կարդալը ավարտելով, համարյա թե գունաթափվեցավ. նամակը չէր պարունակում յուր մեջ սիրահայտ խոսքեր և դարձվածներ: Նա տեսանում էր այստեղ մի սառնություն, և Շահումյանցի խոսել և լսել կամենալուցը եզրակացնում էր, թե նա պատճառների էր ման եկել յուրյան (Մանուշակը) մի կերպով գլխից ցանելու. պատճառ, Մանուշակը մտածում էր, թե հայտնապես հրաժարվիլ և ստել յուր խոստմունքը, չէ՛ր կարող Շահումյանցի նման ազնիվ սիրտ ունեցող մի մարդ։

Մանուշակը կես երկյուղի և կես հույսի մեջ քնեցավ, ամենակալ տիրոջը հանձնելով յուր անձը:

V

Երեկոյան տասն ժամը զարկեց։

Դեռևս արևը մայրը մտանելու ժամանակ, մի թանձր մառախուղ պատել էր բոլորովին թաց քաղաքը. այս պատճառով գիշերվա

196