Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջքերը. իսկ մեջքերից ցած, հագած էին մի սպիտակ փրփուրի նման ամենաթափանցիկ պաստառից լայն զգեստ, որ երբեք չէր ծածկում աչքից նոցա մերկությունը...

Աջ ուսերի վերայից դեպի մեջքի ձախ կողմը, ձգած էր ուրարաձև նույնպիսի պաստառից շղարշ, բաց կապույտ գունով, որ հետո մեջքի վերայով դարձյալ աջ կողմը բերած, կապած էր այնպիսի ճարտարութենով, այնպես քնքուշ, որ պատճառ ունեին օրինակ առնուլ Փարիզի տարազահնարքը, այդ շռայլության հեղինակը։

Բոլորի գլխին դրած էին սպիտակ և անուշահոտ շուշանի պսակներ՝ կուսության նշան, որ միայն արգելք էին արձակ մազերին, որ նոքա չէին ծածկում հրեշտականման երեսները։ Յուրաքանչյուր աջ բազուկների վերա ունեին ոսկի ապարանջան՝ հիանալի քանդակած։

Հրավիրված քուրերը ամեն մինը հրեշտակի գեղեցկությամբ, հագնված էին միակերպ, և մին մին գալով ողջունելով երեք օրիորդքը, նստում էին յուրյանց տեղերը։ Բայց այնքան շատ էին նոքա, որ և այսպես թափանցիկ մարմինների շարժողության համար ևս, հարկավորեցավ հարուստ ժամանակ, մինչև որ բոլորը կարգով ողջունած երեք օրիորդքը, նստեցին յուրյանց տեղը։

Երբ բոլորը նստած էին, երեք օրիորդներից մեծը վեր կացավ տեղից և ասաց քաղցր և ներդաշնակ ձայնով.

— Քուրիկնե՜ր, մեք հրավիրեցինք ձեզ խնջույք, որ պատրաստել էր մեզ Հոլոյին կինը, Թյությունճի–Օղլուի դստեր անունով. ուրեմն, վայելեցե՛ք և ուրախացեք։

Այս խոսքից հետո ամենայն ոք սկսեց ուտել յուր ամանից զանազան մրգեր և այլ կերակուրներ. նոցանից յուրաքանչյուրքը խոսում էին միմյանց հետ. ծիծաղում էին, զվարճանում էին, մինչև հացկերութի ավարտը։

Երբ ամենեքյանքը, վայելած ու լիացած էին, գլխավոր օրիորդը, վեր կանգնեցավ յուր տեղից և լցրեց յուր բաժակը պատվական, մաքուր սառն ջրով. ամենեքյան հետևեցան նորա օրինակին. նա բարձրացրեց բաժակը օդի մեջ և ասաց.

— Խմելով այս բաժակը օրիորդ Թյությունճի–Օղլուի անունով, ես պարգևում եմ նորան առողջություն։ Խմեցին և մյուս բոլոր օրիորդները, կրկնե՛լով այս խոսքե՛րը։

Սորանից հետո սկսեցին նոքա բոլորը միասին քաղցր և

216