Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զմայլեցուցիչ երգեցողություն։ Լուսաբացը արդեն մոտ էր: Հազիվ թե ավարտել էին սոքա յուրյանց երգը, աքաղաղը խոսեց...

Երևում էր դարձյալ Խանլը-Դերեն, յուր տխուր և զարհուրելի կերպարանքով. անձրևը գետի նման թափվում էր երկնքից. բայց Խանլը-Դերեի մեջ ոչինչ չկար։

VIII

Քանի օր անցավ այն օրից, երբ Աղվանյանցը եկել էր Թյությունճի-Օղլուի տուն հարսանիք խնդրելու, բայց ոչինչ պատասխան չստացավ հարսնացուի ծնողքի կողմից. նա անհանգիստ էր այս բանի մասին, մանավանդ որ Ղրիմ գնալու օրերը մոտենում էին։ Վերջապես նա մտածում էր, թե պատասխանի այսքան ուշանալը հայտնի նշան էր բացասության. վասն որո սիրտը դադար չուներ ո՜չ թե այն մասին, որ շուտով կամենում էր ամուսնանալ, այլ մանավանդ նորա համար, որ ամուսնանալով Թյությունճի-Օղլուի դստեր հետ, պիտո է Թյությունճի-Օղլուից ստանար հինգ հարյուր մանեթ, որ շատ օգտակար կարող էր լինել նորան յուր առուտուրի մեջ Ղրիմ գնալու միջոցին։ Նորա ցավը հարսանիքի ուշանալը չէր, այլ այն, որ արծաթի կարոտություն ուներ. այս միջոցին Թյությունճի-Օղլուի նամակը, որ տվեցին Աղվանչանցին հաստատեց նորա կարծիքը. Թյությունճի-Օղլուն բոլորովին հրաժարվում էր շուտով հարսանիք կատարելուց. նա ասում էր, որ հառաջ, քան թե ամառը, չէ կարող լցուցանել Աղվանյանցի փափագը։

Աղվանյանցը կարդալով այս նամակը բարկացավ, և ճակատը շփելով սկսեց ճեմել տան մեջ։ Ավելորդ եմ համարում նկարագրել նորա փոքրիկ փայտյա տունը, որի մեջ բնակում էր նա յուր հոր և մոր մահից հետո, այրիացած Վարդ-Խաթուն քրոջ հետ, այլ այսքան պիտո է ասել, թե բաղկանում էր երկու սենյակից, մինը առանձնապես պատկանում էր նորա քրոջը։

Աղվանյանցի քույրը շիլ աչքերով, թուխ և երկայն երեսով, արծվի քթով քառասուն և հինգ տարեկան կին էր, և, ինչպես կտեսանենք, մեծ ազդեցություն ուներ յուր եղբոր վերա իբրև երեց քույր: Այն միջոցին, երբ Աղվանյանցը բարկացած ճեմում էր երբեմն երբեմն բացագանչելով, քույրը բացեց յուր սենյակի դուռը և ներս մտավ եղբոր մոտ։ Նա զարմացավ տեսանելով եղբոր դեմքի

217