Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոփոխությունը և առավել ևս զարմացավ, լսելով այս փոփոխության պատճառը, ըստ որում անհնարին բան էր համարում, որ Թյությունճի-Օղլուն համարձակվի այսպիսի բացասական պատասխան տալ յուր եղբոր առաջարկությանը, որ նույնպես համաձայն էր յուր մտքին։

Վարդ-Խաթունը այսպես սկսեց խոսել:

— Եթե պարոն Թյությունճի-Օղլուն այժմ չէ կամենում տալ յուր աղջիկը, թող թթու դնե նորան, մեզ հարկավոր չէ. ես քեզ ուրիշ աղջիկ կգտանեմ, Նախիջևանը մեծ, դու կտրիճ տղա, ի՞նչ կա. մի՞թե այժմյան ժամանակումը պիտի կտրիճը խնդրե աղջիկ, աղջի՛կը կտրիճ պիտի խնդրե, մեք կամեցանք բաղդավոր առնել Թյությունճի-Օղլուի աղջիկը, իսկ պարոն հայրը նազի՞ նստեց. ես մի քանի օր հառաջ, և առանց այս բաներին ևս, կամենում էի ասել քեզ, որ ինքդ հրաժարվեիր այդամուսնութենից. պատճառ, լավ բաներ չեն խոսում այդ աղջկա մասին, ասում են որ շատ բաց[1] աղջիկ է... Ահա մեր դրացի Գասպարի աղջիկը, թեպետ շատ սիրուն չէ, բայց ի՞նչ հարկավոր է գեղեցկությունը, հացով ուտելու չես դոնե արծաթը շատ է, երկու հազար մանեթ... Ասելը հեշտ է։

— Լավ ես ասում քուրիկ, միայն Գասպարի աղջկա աչքերը...

— Ի՞նչ է, շի՞լ է փոքր ինչ, իմը ևս այդպես էր, բայց իմ ողորմած հոգի մարդը ամուսնացավ, վա՞տ օր տեսավ. թեև աստծու կամքն էր, որ վեց ամսից հետո չգիտեմ ինչ տեղից բարակացավ ստանալով ութ ամսից մեռավ. եթե նա կենդանի լիներ, ինքը քեզ կվկայեր, որ աչքի փոքր ինչ շիլ լինելը ոչինչ արգելք չէ ամուսնական սիրուն... Թող սիրտը կատարյալ լինի, աչքը դուրս չշինի... Կնոջ առաջին արժանավորությունը, ճշմարիտ է դրացու աղջիկը գրել, կարդալ չգիտե, բայց առավել լավ. մայրս ասում էր, որ կնիկ մարդերու համար առավել լավ գիր կարդալ չիմանալը, քան թե իմանալը. պատճառ, նորանից լավ բան դուրս չէ գալիս։ Պետք է ասես, թե նոցա ցեղը շատ խելոք չեն. եթե այդպես դատելու լինիս, դու և մի աղջիկ ևս չես գտանելու. պատճառ, մեր ցեղից խելոքը չկա, մեր ցեղապետը Ղրիմումը թաթարի իշխանության ժամանակին մեծ անուն է ստացել Գիրեյ-Խանից, նա յուր խելքովը

218

  1. Այնտեղի բարբառով «բաց աղջիկդ կամ «բաց կին» նշանակում է համարձակ, որ ամենայն մարդու հետ կխոսի, եթե պատահի, մի խոսքով եվրոպացի կանայք համարվում են «բաց»։