Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ տարիներ են անցել նորանից հետո, երբ մեր ցեղապետը ապրել է աշխարհի երեսին Ղրիմի թաթարի իշխանի իշխանության ժամանակին. շատ տարիներ եմ ասում և ո՛չ թվականի իսկապես, այն պատճառով, որ չգիտեմ. միայն այսքան կարող եմ ասել, որ այն տարում Գիրեյ-Խանը միավորված փոքր-ռուսիացոց և լեհացոց հետ, պատրաստվում է եղած հարձակվել Մեծ-Ռուսիայի վերա։

Այս միջոցին Բաղչե-Սարայի մեջ երևում է մի դերվիշ Շեյի-խուլիսլամ, որպես թե եկել է Մեքքեից, ուր գնացած է եղած Մեհեմմեդի գերեզմանը համբուրելու. այս դերվիշը տեսանելով Գիրեյ-Խանի պատերազմական պատրաստությունը, մի օր գնում է նորա փառավոր, ծառերով և շատրվաններով զարդարած պալատը, օրհնելու նորան: Խանը ընդունում է այս հոգևոր անձը բավական հարգութենով, և հրամայում է թաբակ և ղահվե բերել նորան:

Դերվիշը, սիրտը շարժվելով Խանի այսպիսի բարեհոգութենից, կամենում է վարձատրել նորա այս հյուրասիրությունը մի թանկագին բանով. նա ընծա է տալիս նորան մի մատանի և ասում է, քանի այդ մատանին խանի մատումն է, թշնամիք չեն կարողանալու հաղթել նորան, և եթե այս բանը իմանալով մի մարդ չարագործութենով գողանա այս մատանին, այն ժամանակ գողացողը պիտի մեռանի կայծակից, և ովի ձեռքում որ մնա մատանին, այն ցեղից յոթն մարդ պիտի տարաժամ մեռանին անպատճառ, բայց քանի՞ տարուց հետո, կամ ե՞րբ, այդ մասին ոչինչ չէ ասել դերվիշը։

Խանը ընդունել է այս հոգևոր պարգևը շատ սիրով, և հրամայել է գանձապետին մեծ արծաթ վճարել բարերար դերվիշին նորա այս նվերի փոխանակ։

Խանը, վահանափակելով յուր անձը այս կես հոգևոր, կես դյութական պարգևովը, հավելացրել է յուր սեփական խստաթյունը այնպես, որ ասպատակության ժամանակ նորա ճանապարհը լվացվում է եղած արյունով։

Մի օր մեր ցեղապետը հանի ուրախ ժամանակը ահ ու սարսափով մոտեցած խնդրում է նորանից մի շնորհ, պատճառելով նորա այսքան հաղթությունքը, որ տարել էր թշնամիների վերա։

Խանը պատասխանում է այսպես.

— Ես էգուց պիտի հրամայեմ թշնամիների գլխից աշտարակ

224