շինել, քեզ այն շնորհը կառնեմ, որ քո զլուխը կդնեմ աշտարակի ծայրումը, այնպես, որ քո գլուխը կկազմե նորա սրածայրը։
Մեր ցեղապետը սարսափած այս մահագուշակ պատասխանից, խորհուրդ է կատարում խանի կերակուր պատրաստողի հետ, սպանել խանը գիշերով, մինչ նա քնած էր անկողնի մեջ։
Գիշերը կոխում է, ապարանքի մեջ հանգչում են ճրագները, պալատականներից ամեն մարդ գնում է յուր տեղը, ներքինապետը ևս տանելով խանի սենյակը վրացի Մարիան, գնում է կանանոցը հանգստանալու։
Կես գիշերին մեր ցեղապետը խոհարարի հետ զրահավորված դաշնակներով, մտանում են խանի սենյակը. այստեղ երկյուղ է տիրում խոհարարին, այնպես, մինչև որ կամենում է թողնել ու փախչել. բայց մեր ցեղապետը քաջալերում է նորան և ասում է, թե մտանելուց հետո դատարկ դուրս գնալը մեծ հիմարություն էր, և թե ստորագրել էր յուրյանը մահու դատակնիքը. այս խոսքերով համոզում է խոհարարը և երկու դաշնակը ցցվում են խանի կուրծքի մեջ։ Մարիան շփոթված այս սպանության երեսից, կամենում է աղաղակ բառնալ, բայց սրածայր դաշնակը կապում է նորա լեզուն։
Մեր ցեղապետը և խոհարարը կողոպտում են խանի բոլոր գույքը, որոնց մեջ լինում է և շատ անգին գոհարներ և այս մատանին ևս, իսկ խանի մարմինը գորգերի մեջ փաթաթած տանում են, դնում են այն նեղ վանդակապատ տեղը, որի դուռը հայտնի էր միայն պալատականներին և խանին, և ուր խանը նստելով լսում էր յուր դատավորների կատարած դատաստանը փառավոր դահլիճի մեջ։ Այս դահլիճը և այս գաղտնի դուռը յուր վանդակապատ շենքովը, տեսանվում է մինչև այսօր ևս Բաղչե-Սարայում Խան-Սարայի մեջ։
Մեր ցեղապետը և խոհարարը լավ հասկանալով, որ այս սպանութենից հետո անհնարին պիտի լինի մնալ Ղրիմի մեջ առանց յուրյանը անձը վտանգի տակ ձգելու, իսկույն գրում են մի ճանապարհաթուղթ, և կնքելով նորան Խանի կնիքով, անհայտանում են նույն գիշերը Բաղչե-Սարայից։ Հետևյալ օրը մտանում են նավ և փախչում են Կոստանդնուպոլիս, մանավանդ այն մտքով, որ թանկագին գոհարները վաճառեն տաճկի սուլթանին։
Բայց ագահությունը հղացնում է ճանապարհին մեր ցեղապետը մի նոր մարդասպանութենով, նա միտքը գնում է սպանել
15-162