Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոհարարը, որպեսզի ինքը տեր մնա բոլոր հարստությանը։ Այս խորհրդով, Կոստանդնուպոլսի մեջ, չնչին արծաթ վճարելով մի ենիչերու, սպանել է տալիս խոհարարը փողոցի մեջ անողորմաբար, և ինքը մնում է տեր բոլոր կայքին։ Այստեղ յուր գոհարների միջից մի ամենաթանկագին ադամանդ, շատ հազվագյուտ յուր գնովը, նվիրելով սուլթանին, ստանում է Բասրայի մոտ շատ գյուղեր, երկիրներ և ստրուկներ, այնպես, որ շուտով դառնում է Տաճկաստանի երևելի մարդերից մինը...

Մի օր մեր ցեղապետի սրտի անդորրությունը վրդովում է մի դերվիշ. սա գալիս է Կոստանդնուպոլսում նորա մոտ և ասում է, թե երկինքը բարկացած է նորա վերա, և թե նա պիտի պատժվի չարաչար յուր եղեռնագործության մասին։ Այստեղ դերվիշը մանրամասն պատմում է մեր ցեղապետի սպանությունքը, այնպես, որպես թե ինքն ևս գործակից եղած լիներ։ Մեր ցեղապետը զարմացած և զարհուրած դերվիշի այս տեղեկութենների վերա, հարցանում է գալոց պատիժների որպիսությունը և պատճառը։ Դերվիշը պաատասխանում է, թե քանի այն մատանին գտանվում է մեր ցեղապետի մոտ, յոթն մարդ պիտի մեր ցեղից ժամանակ առ ժամանակ մեռանին տարաժամ, վերջին զոհը պիտի լինի մեր ցեղի մի միայն արու ժառանգը, որով պիտի ջնջվի մեր ցեղի հիշատակը աշխարհի երեսից. իսկ թե կամենալով փրկվիլ այս պատիժներից մեր ցեղապետը մի կերպով ոչնչացնե այս մատանին, այն ժամանակ իսկույն միանգամից պիտի ջնջվի մեր ցեղը տարաժամ մահով։

Այս պատճառով մեր ցեղապետը պահում է յուր մոտ այս մատանին, որպեսզի գոնե ժամանակ անցանե մինչև մեր ցեղի ջնջվիլը։

Ահա՛, քուրիկ, մատանու ողբալի պատմությունը։ Ահա այս պատճառով խնդրում եմ քեզանից, որ չընծայես այն իմ Հարսին խունկ ծխելու վարձ, որպեսզի նորան չպատժի այդ մահը իսկույն հարսնացած:

Վարդ-Խաթունը աչքերը բացած լսում էր այս պատմությունը, Երբ որ ավարտեց եղբայրը յուր խոսքը, քույրը մի գազանական լացով ողբաց յուր ամուսնու մահը և նզովեց հոր ոսկերքը...

Այս լացախառն նզովքից հետո, կարծես թե հանդարտեց Վարդ-Խաթունի սիրտը, բայց երեսը ծածկվեցավ կանաչ-դեղին

226