Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և, որքան կարելի է, կարճ, ամենայն կերպ փախչելով երկար և կապակից խոսակցութենից, որ յուր մտածողությունը չհեռանա այն առարկայից, որ պիտո է վճռեր նորա կյանքի բոլոր որպիսությունը։

Մի ժամ անցավ, Թյությունճի-Օղլուն չէր երևում։ Մանուշակը համարյա՛ թե կորուսել էր ինքն յուրյան։

Միշտ այսպես է պատահում, եթե մի երկբայելի բանի մասին մարդ մի տեղից լուրի սպասե և այդ լուրը ուշանա, անպատճառ այն մարդը վատ կողմը կսկսի մտածել. և այդ վատ կողմը այնպես մեծ կերևի, որ անկարելի է նկարագրել։ Այսպես և Մանուշակը կարծում էր, որպես թե ինքը զրկված է պարոն Շահումյանցի կին լինելուց։ Նա մտածում էր, որ հայրը չհամաձայնելով պարոն Շահումյանցին, անպատճառ պիտո է կտրվեր նոցա բարեկամությունը և եթե սա ուխտավոր Մկրտչին գնար, Մկրտիչը ճանաչած լինելով պարոն Շահումյանցը յուր հակառակորդ, ամենևին թողելու չէր, որ Մանուշակը գնա հոր տուն, ինչ ժամանակ պարոն Շահումյանցը այնտեղ կպատահեր, եթե հոր բարեկամությունը ևս կտրված չլիներ պարոն Շահումյանցի հետ։ Բացի սորանիը, ի՞նչ կլիներ նորա վիճակը, այս մտածելու ժամանակ է որ պարոն Շահումյանցը համոզել կամենալով Թյությունճի-Օղլուինյ ասեր նորան, որ ինքը շատ վաղուց ստացած էր Մանուշակի համաձայնությունը, որ յուրյանք սիրում էին միմյանց, կամ, լավ ևս ապացուցանելու համար ասածը, ցույց տար յուր նամակի պատասխանները, որ ստացած էր Մանուշակից, և եթե Թյությունճի-Օղլուն այսուամենայնիվ կամակոր մնալով, ետ դառնար պարոն Շահումյանցից, իմացած լինելով Մանուշակի գաղտնիքը։ Տարակույս չկա, որ մեծ վշտերի և ցավերի պատճառ պիտո է լիներ այս գրագրությունը, և անշուշտ Մկրտիչը ևս իմանալու էր այս բանը։

Մանուշակը մտածում էր, թե ի՜նչ կյանք պիտո է լինի յուր կյանքը այնպիսի կոշտ և սոպռ վաճառականի հետ, որ բացի յուր գործից, ոչինչ գաղափար չուներ, ոչինչ բանի տեղեկություն չուներ աշխարհի երեսին, և սկզբից ահա, մի սիրելու սիրտ չունենալով, ո՞րքան պիտո է ատեր և նախատեր յուր կինը նորա այս հարակցութենների մասին մի օտար մարդու հետ։ Նա մտածում էր, եթե այս ամենը ճշմարտվին, անպատճառ դուրս գնալ գիշերով տանից և անհայտ կորսվիլ Դոնի հոսանքի մեջ։ Նա ասում էր ինքն յուրյան, թո՜ղ իմ մարմինը բռնվի ձկնորսների ուռկանով և թաղվի մի անշուք գերեզմանում, քան թե ընկնեմ այսպիսի անվերջանալի ցավերի

230