Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ: Նա հավատում էր, որ պարոն Շահումյանցի թափելու արտասուքը կարող էին մխիթարել նորա ոսկերքրը և այն անշուք և աննշան գերեզմանի մեջ, և թե ինքն երջանիկ էր լինելու այս դիպվածում առավել, քան թե ամուսնանալով Մկրտչի հետ։

Տղայական մտածությո՜ւնք. ինչպես թույլ է մարդկային ազգը,մանավանդ կանայք, և մանավանդ աղջիկները։ Դեռ մեջտեղումը ոչինչ չկար, բայց Մանուշակը արդեն մտածում էր մահի վերա։ Այս միջոցին ժամացույցի տասն և մինը զարկելու հետ, բացվեց տան դուռը, և ներս մտավ Թյությունճի-Օղլուն։ Մանուշակը գունաթափվեց ինչպես մարմարիոն. պատճառ, հասել էր ահա ճակատագրական րոպեն, կամ պիտո է անչափ ուրախանար կամ ստանար մի խորտակիչ հարված։ Հոր երեսը չէր ցույց տալիս ո՛չ դրական և ո՛չ բացասական նշան։ Նա բավական սառն կերպով և համարյա թե յուր սովորական անհոգութենովը հանեց գլխարկը, իսկ վերարկուն վազեց Մանուշակը որ առնու, հայրը մի անթարգմանելի կերպով նայելով նորա վերա, ասաց նորան, որ հեռանա յուր սենյակը և միայն թողու յուր հայրը մոր հետ։ Մանուշակը հնազանդվեցավ հոր հրամանին և հեռացավ յուր սենյակը, բայց նորա սիրտը կարո՞ղ էր մի րոպեում հարյուրներով չզարկել, այո՛, և դուրս չգալ կուրծքի վանդակից, եթե չէր լսած հոր խոսակցությունը մոր հետ։

— Գիտե՞ս,— ասաց Թյությունճի-Օղլուն յուր կնոջը,— ինչ պատճառով էր կանչել ինձ պարոն Շահումյանցը։

— Ի՞նչ տեղից պիտի իմանամ,— պատասխանեց կինը, որ արդարև չէր կարող մտքից ևս անցուցանել, որովհետև աղջիկը խոսք արած էր Մկրտչի հետ, ուրեմն և այդ մտածելու բան ևս չէր տիկինի կողմից, մանավանդ սորա կողմից որ աշխարհը տանեին, հոգս չուներ, և այդպիսի անհոգ լինելը, գուցե և այն պատճառից էր, որ գլուխը փոքր-ինչ բարակ չլինելով շատ բան չէր հասկանում, և այս պատճառով և չէր խառնվում ևս բանի մեջ։

— Պարոն Շահումյանցը...— ասաց Թյությունճի-Օղլուն զարմացած,— պարոն Շահումյանցը...

— Պարոն Շահումյանցը ի՞նչ,— հարցրեց կինը։


— Պարոն Շահումյանցը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— խնդրում է մեր Մանուշակի հետ ամուսնություն և մեր ծնողական օրհնությունը։

— Ի՞նչ ես ասում, ո՛վ մա՛րդ։

— Ճշմարիտ, և ես ինքս զարմացած եմ, թե ի՞նչ տեղից

231