Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե մեր հայերի մեջ կան և այսպիսի մտածության տեր մարդիկ, ապա ուրեմն, դեռևս պարոն Մարկոսը մի երանելի մարդ է։ Որովհետև խոսք ընկավ այստեղ պարոն Մարկոսի վերա, ապա թող ծանոթացնենք մեր ընթերցողներին դորա ով լինելը։ Դա մի երիտասարդ է քառասուն տարեկան. երեխա ժամանակից աշակերտվելով մի դերձակի մոտ, այժմ համարվում է լավ դերձակներից մինը։ Բայց հաց ճարելով այդպիսի ծառայական արհեստով, նա պարապում է և զանազան գրյանք կարդալով։ Նա միշտ համարել է յուրյան, և այժմ ևս համարում է ազգասեր պարոններից մինը և ինչո՛ւ չէ համարելու յուրյան ազգասեր, ի՛նչ մի դժվար բան է ազգասեր համարել յուրյան կամ համարվիլ ուրիշների աչքում։ Ես այս խոսքը ասում եմ միմիայն մեր հայերի համար և ոչ ուրիշ ազգերի. պատճառ, որքան հեշտ է մեր ազգի մեջ ազգասերի անուն ժառանգել, նույնքան դժվար է այդ ուրիշ ազգերի մեջ։ Ինչո՞ւ. հայ մարդը, որ մի երկու բառ լսել էր այստեղից և այնտեղից, նստում է յուր տան մի անկյունում և դառնում է ազգասեր, ինչ լավ ցանկությունք ասես հայտնում է յուր ազգի մասին, ցանկանում է, որ ազգը լուսավորվի, որ բան ուսանին ազգի վայրենացած զավակները, որ լինին և շարունակվին լավ-լավ և գեղեցիկ օրագրությունք, բայց այս բաները թող ինքյանք լինին, թող ոչնչից և ոչնչով գոյանան. իմ պատվելի ազգասերը հանգիստ թող նստի տանը, նորան թող անհանգիստ չառնեն, մի՞թե նա երեսփոխա՛ն է ամբողջ ազգի, մի՞թե նա պարտակա՛ն է ազգին, թող ազգը մտածե, թող ինքը հոգս առնե, իմ ազգասերը մասնավոր մարդ է, փորը կուշտ, արծաթը շատ, նորան ի՛նչ փույթ, որ ազգի զավակները յուրյանց անդաստիարակության և տգիտության պատճառով դատապարտված են ոտաբոբիկ այս ու այն կողմ վազվզել մի կտոր հաց ճարելու, մի բնակություն գտանելու կամ մերկությունը ծածկելու համար։ Իմ ազգասերը պատվելի է միայն նորա համար, որ օդով ամենայն բան ցանկանում է, ամենայն բարեխիղճ մարդու հետ համաձայնում է և օգնում է ազգին, մի քանի աղքատի երկու երեք մանեթ ողորմություն տալով։ Նա գովում է ազգը, նա օտարի առաջև ծածկում է նորա պակասությունքը։ Նա այնքան սիրում է հայոց ազգը, որ նորա պակասությունքը խայտառակողներին ատելով ատում է, բամբասում է և հայհոյում է նորանց և.... ի՜նչ այլևս կամիք, օրհնում է օտար աշխարհում,

240