Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կապույտ երկինքը զարդարված անհամար գոհարներով, ասես թե, ուրախակից էր լինում ինձ. մեղմիկ քամին ողջունում էր ծառերի ամեն մի տերևը, այս բոլոր բանաստեղծական հանգամանքները, այնպես վառեցին ու բորբոքեցին հոգիս, որ չկարողացա զսպել սրտիս խորհուրդը, որ եռած ջրի նման վեր ու վայր էր լինում իմ մեջ։ Սկսեցի բարձր–բարձր խոսել իմ հետ, կատարելի վհկական արարողությանս մասին։ Ձայնավոր մտածությունը էի առնում և նկարագրում էի այն օրիորդը, որ անշուշտ համարում էի հավերժահարսն։

— Երբ որ ամենայն բան խոսել էի և մի փոքր հանդարտել էի, թափելով սրտիս ուրախության ավելորդը, լսում եմ ահա, որ մի մարդ, պարսպի մյուս կողմից ծիծաղում է բարձրաձայն։ Ես ամբոխվեցա, որովհետև իմ բոլոր խոսակցությունքը անտարակույս պիտի լսած լիներ այդ անպարկեշտ մարդը։ Վեր ելա պարըսպի վերա, կամելով տեսանել թե ո՛վ էր այն, և ահա ոչ ոք չկար. . . . բայց. . . . արդարացի կասկած ունիմ դրացուս վերա, որի հետ անցյալները կռվել էի մի մսրահավի համար։

— Գնալով անկողին մտածեցի հոգ տանել և մեր կատարելի խնջույքի վերա, որովհետև երջանկություն ասացյալը ոչինչ հարգ և արժանավորություն չունի, եթե փակվում է միայն մի մարդու մեջ, և եթե այդ մարդը չէ կարող ուրիշները ևս հաղորդել նորան։ Գիշերրը, երազում տեսա իմ հավերժահարսը, որ, մի բարակ բատիստյա շապիկով, դուրս էր գալիս գետից։ Ջուրը թացացնելով նորա շապիկը շինել էր բոլորովին թափանցիկ, և այդ պատճառով աչքերս վերստին կախարդվեցան նորա դեղեցկութենից....

— Այսօր առավոտ ուղարկեցի քեզ այն տոմսակը, որ ստացար. իսկ ինքս գնացի ախոռ կատարելու իմ վհկական արարողությունը։ Այդ դյութության խորհուրդը այն էր, որ անմաքուր ոգիների միջնորդությամբ գանչեի իմ գեղեցկության գաղափարի ուրվականը, որ անտարակույս պիտի երևեր ինձ, յոթն ջրհորի ջրով լցրած պտուկի մեջ, և հարցանեի նորանից նորա ո՛վ և ի՛նչ լինելը։

— Քեզ արդեն հայտնի է, որ ես շատ անգամ կատարել եմ և ավելի ծանր գործեր, այս պատճառով ոչինչ տարակույս չունեի իմ հառաջադիմության վերա։ Հանկարծ, մինչ բոլոր արարողությունը կատարած, մեծ և անզովանալի փափագով աչքս ձգում եմ պտուկի վերա, երևում է ինձ մի կերպարանք, որ սատանա լինելու համար, միմիայն կոտոշ չուներ գլխին։ Ես նայում եմ դարձյալ, երևում

250