Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էմմանուելի հետ, է ծանոթանալ նորա սիրուն բարեկամ օրիորդների հետ։

— Ես կամեի մեր խնջույքի մեջ խայտառակել նորան,— շարունակեց պարոն Մարկոսը,— ես այնպիսի բաներ հարցանեի, որ բաց մնար նորա բերանը, զոր օրինակ,— Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զքո զօրութիւնդ,— ի՞նչ է ասել, է, թո՛ղ մի մեկներ ինձ։ Նա միանգամայն պիտո է խայտառակվեր անպատասխանի մնալով։

— Ինչպես չէ, կը պատասխանե քեզ. եղբայր, նա քո ասած մարդերից չէ և ոչ միայն քո ասած, այլ նա մարդ չէ ընդհանրապես։ Դու կարծում ես, թե նա կը խոսե՞ քո հետ, երեսը շուրջ կը տա և կը հեռանա, մանավանդ եթե մի այդպիսի խնդիր առաջարկես. թող այդ խնդիրը լիներ խելացի և լոգիկական, բայց այդ բոլորը անվանելու է խելագարություն և հիմարություն։ Ես, որ խոսում եմ այս բաները, փորձով գիտեմ։ Մի անգամ բնական գիտութենից մի բան հարցրեցի, թեև քաջ գիտեի, որ չգիտեր նա այդ բանը և դիտել ևս չէր կարող, որովհետև ոչ մի դպրոցի մեջ չեն ուսուցանում, բայց նա փոխանակ խոստովանելու յուր տգիտությունը, հրապարակով ծիծաղեցավ իմ վերա։ Նա ասաց, թե իմ առարկան միջին դարերում ահա խելքից հանել էր Եվրոպայում մի քանի թեթևահավատ մարդիկ, և թե նոր այժմ մի չար բաղդով յոթն ութն դարերից հետո հասել էր հայերին։

— Չար բաղդո՞վ, ուրեմն չկամի այդ մարդը, որ մեր ազգը ստանա եվրոպական լուսավորություն,— հարց արեց պարոն Մարկոսը։

— Սատանան գիտե նորա խորհուրդը. ո՛վ գիտե թե ինչ օձեր նստած կան նորա փորում, նա ասում է, թե պիտո է հետևել եվրոպական այժմյան լուսավորության, և ո՜չ այն լուսավորություն ասված խավարին, որով պատած էր Եվրոպան միջին դարերում։ Չէ իմանում, որ ամենայն հին բան լավ է։ չէ իմանում, որ մի ժանգոտ դրամ լավ է քան թե նորը և փայլունը, ինչպես ամենայն առողջամտությամբ հաստատեց Մեղու Հայաստանի անունով լրագիրը, որ դուրս է տալիս Թիֆլիզում մեր գիտնական, լուսավոր, եվրոպացի, և մեծաքանքար Մանդինյանց տեր Ստեփանը: Չկամի լսել և հասկանալ, թե ինչ որ հնումը կար, այժմ չկա. ինչ երևելի փիլիսոփաներ եղած են հունաց մեջ, ի՛նչ ճարտասաններ հռոմայեցոց մեջ. նա ասում է, թե այդ փիլիսոփայքը յուրյանը գիտությամբ,

271