Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այժմյան ժամանակումս կարող են միայն աշակերտ լինել եվրոպական դպրոցներին,— պատասխանեց Մանթուխյանցը:

— Ինչպես է ապա նորա կարծիքը գուշակողների մասին, կամ նոցա գործած գերբնական գործերի մասին, — շարունակեց պարոն Մարկոսը։

— Հատկապես խոսեցի այդ մասին։ Ասում է, թե այդ իմաստունքը ոչ այլ ինչ էին, եթե ոչ կրթված մարդիկ, յուրյանց հայացքով ավելի վերհամբարձ քան թե խաժամուժ ամբոխը։ Նոքա, այն ժամանակի հայացքով, լավ ուսած լինելով ազգերի ներկա դրությունքը, նոցա հիման վերա գուշակում էին նոցա համար գալոց օրերը։ Արևելյան ազգերը, շատ անձնատուր եղած լինելով երևակայության և ֆանտաստիկական պատկերների, առավել-շուտով ընդունում էին մի ճշմարտություն, եթե բնական պատճառներից հառաջացած գործողությունը կամ բնական կերպով կատարվելու իրողությունը մեկնվեր նոցա գերբնական կերպով, կամ դրվեր ֆանտաստիկական շրջանակի մեջ: Նա ասում է, թե այժմյան երևելի պատմաբանների և քաղաքագետ մարդերի գուշակությունքը ավելի ճշդությամբ կատարվում են, բայց ոչ մինը այդ լուսավոր մարդերից պահանջողություն չունի գուշակողական պատվանուն ստանալու։ Հրաշքների մասին ասում է, թե անհավատ, թյուր, շնացող և չար ազգը միայն նշան կը խնդրե. պատճառ, ինքը խելք չունենալով հասկանալ որևիցե ճշմարտություն, այլև հավատ և գիտակցություն չունենալով պահանջում է, որ ճշմարտություն խոսողը մի գերբնական զորություն ցույց տա յուրյանից, որպեսզի տեսանելով նորա կարողությունը հետևաբար կշիռ տա նորա ասածներին կամ ընդունե։ Առհասարակ ստրկության մեջ գոյացած և ստրկության ատմոսֆերայի մեջ աճած մարդը, բացի յուր վզի լուծից և բռնավորի գավազանից ուրիշ բան տեսած չլինելով, մի մարդու պատահելու ժամանակ, երբեք չէ մտածում, որ այդ մարդը ևս յուր նման աստուծո ստեղծած էր, այլ իսկույն ծնուցանում է յուր և այդ մարդու մեջ մի թվաբանական հարաբերություն, և պատրաստ է ստրկանալ նորան, եթե նա կարողանա մի զորություն ցույց տալ. նա չունի մի ազնիվ զգացողություն անձնական պատվի մասին. պատճառ, մինչև անձնական պատիվը և անձնասիրությունը չմեռանի, ստրկությունը չէ ծնանում։— Նա հարց արեց ինձանից, թե փո՞քր բաներ կան բնության օրենքների վերա հառաջացող, որ տգետ և խաժամուժ ամբոխը ամենայն միամտությամբ պատրաստ

272