Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնորդում է իմ տկար զորությանը, և պատշաճ հոգաբարձություն ինձ հանձնված պաշտոնի մասին...

— Կա՛ց,— բացագանշեց սատանան,— ես անգիր գիտեմ այդ հառաջաբանությունը. այն բոլոր հայտարարությունքը, որ ոչինչ չեն պարունակում յուրյանց մեջ, սկսանում են հնազանդությամբ դեպի իմ գահը։ Ասա ինձ, համառոտ և բացահայտ, քանի՞ նոր ապստամբությունք ես բարձրացրել։

— Չկա և ո՛չ մի օրինավոր բան, բացի հնդկական ապստամբութենից ընդդեմ անգլիացոց, բայց դա մի արժանավոր բան չէ. այդ ապստամբության մեջ չէ երևում մեր հոգին, որովհետև այդ հարստահարված մարդիկը աշխատում են միայն յուրյանց սեպհական ազատությունը ձեռք բերել:

— Ի՞նչ պատճառով չկա ոչ մի օրինավոր ապստամբություն. ի՞նչ եղան այն ապստամբությունքը, որ քանի տարի սորանից հառաջ սկսվել էին մինչև յոթ-ութ տեղ:

— Վերջացան, Ձեր մռայլություն։

— Քn հիմարութենից, ծուլութենից և անհոգութենից...։

— Ամենևին ո՜չ, մռայլագույն սատանա. Ձեր խավար տերությանը հայտնի է, թե ի՛նչ ջերմեռանդությամբ աշխատել եմ միշտ դժոխքի օգտի համար, Ձեզ հայտնի է, թե ինչպես անդադար կռվեցուցել եմ ես մարդիկը միմյանց հետ. ասածներիս ապցույց կարող են լինել կոտրած կոտոշը և փորած աչքը, որ Ձեր մռայլության առջև են այժմ...

— Այդ աչքի համար ասում ես դու ինձ, 800 տարի է շարունակ. ես կարդացել եմ, միտքս գալիս է, բաղանդիստների շարադրությունների մեջ, որ այդ աչքդ երևելի Պետրոս անապատականը հանել է յուր մաշիկով, առաջին խաչակիր զորքերի պատերազմի ժամանակ, իսկ կոտոշդ կոտրեցիր դեռ XVII դարու սկզբումը, երբ, բարեկամանալով հիսուսյան կարգի աբեղաների հետ, սկսեցիր հյուսիսումը քո հիմար կատակը, քանի անգամ արքայազն Դմիտրիու փոխանակ քարոզելով քեզ։

— Ճշմարիտ է, մռայլագույն սատանա, այս վերքերը փոքր ինչ հին են, բայց անդադար աշխատելով քո փառքի համար, ես դարձյալ վիրավորվեցա, և նորերումս հատկապես Փարիզի մեջ։ Եթե Ձեր մռայլությունը չհավատա, ուրեմն ինքներդ բարեհաճեցեք քննել:

350