Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ձեր մռայլությունը միշտ ունեցել է նուրբ և դիվական ճաշակ։

— Կարդա՛,— ասաց սատանան դառնալով դեպի չար ոգի օրագրապետը,— բայց կրկնիր և այն, ինչ որ այժմ կարդացիր, քո ոճը շատ հավանելի է ինձ։

Բուբանդուսը սկսեց շարունակել.

— Եվ այլն, և այլն, և այլն, և այլն, ծառա խոնարհ ձեր...

— Ինչպե՞ս... միայն ծառա...— ընդհատեց սատանան,— մի փոքր հառաջ ավելի լավ և խելոք կարդացիր։

— Միայն ծառա, Ձեր մռայլություն,— պատասխանեց օրագրապետը,— ես հառաջ ևս ծառա կարդացի և այժմ նույնպես կարդում եմ. ես չեմ կարող այլևս ստորագրվել ձեր հավատարիմ հպատակ։

— Ինչո՞ւ։

— Այն պատճառով, որ մենք հանդիսով հակառակվեցանք Փարիզումը այդ խոսքին և դատապարտեցինք համարյա թե բոլոր օրագրությունների մեջ։ Այդ խոսակցության ձևը ավելի ճարտասանական... հունական և աբեղայական է...։

— Բավ է, արդյոք այդպես է եղբայր...

— Այո՛, այդպես է, Ձեր մռայլություն։ Այն օրից, երբ սկսեց կանգնել արևմուտքումը միահեծան թագավորությունը, ամենայն մարդ թագավոր է, այսպես ասում է պարոն Մոգենը։ Ես մինչև անգամ մտադիր եմ հարկադրել Ֆրանսիայի բոլոր պալատականներին, կանոն հրատարակել, որ ամենայն մարդք անունը ստորագրելու ժամանակ գրե՝ ձեր ողորմած տեր, իսկ թագավորը միայն ստորագրե խոնարհ ծառա:

— Զարմանալի է,— ասաց սատանան,— մի՞թե այդ բոլորը վիպասանություն է։

— Ճիշդ, մաքուր վիպասանություն է, Ձեր մռայլություն։ Վիպասանության գլխավոր կանոն է, որ ամենայն բան լինի զարմանալի և ընդհակառակը։

— Շարունակի՛ր։

Բուբանդուսը սկսեց շարունակել.— չէ կարելի կառավարել ժողովուրդը ուրիշ տեսակ, փորձության մեջ ձգել և սուտ խոստմունքով որսալ, հանդգնությամբ զարմացնել, գեղեցիկ խաբել, բարեհաճեցե՛ք այս բոլորը իմանալ, մռայլություն ձեր, ինչպես նոքա խաբված են, որ աշխատելով, վասն զի....

360