«Մռայլագույն սատանա,
Հայտնում եմ Ձեր մռայլությանը, որ, աշխատելով առավել ընդարձակել Ձեր իշխանությունը մարդկային ազգի վերա, ավելի հարմար ձևով փակել նորանց մեր որոգայթների մեջ, ինձ ենթադրյալ օրագիրները աշխարհի երեսին բաժանեցի ես զանազան կարգերի և յուրաքանչյուր օրագրի տվեցի առանձին կարգ և ուղղություն։ Միմիայն Ֆրանսիայումը կարգեցի չորս տեսակ օրագիր, եթե հինգերորդը չհաշվեմ: Առաջին կարգը անվանել եմ «օրագիր շարժողության», երկրորդը՝ «հակառակության», երրորդը՝ «դարձման», իսկ հինգերորդը՝ «միջական»։ նոցանից մինը ձգում է խելքերը հառաջ, մյուսները քարշում են հետ, մինը քարշում է աջ, մյուսը՝ ձախ, և միջականի հետևողքը անշարժ մնում են միջումը, որպես պոչատ աղվես։ Սոքա բոլորը գանչում են, աղաղակում են, կռվում են, սպառնում են, դիվահարվում են կեղծավորվում են, բամբասում են խռովություն, ապստամբություն, զրկանք, արյուն, հրկեզ, արտասուք, կողոպուտ, միայն լսիր և ուրախացիր։ Կարդացողները հիացած, չգիտեն ինչ մտածեն, որին հավատան և ինչ առնեն. նոքա ամենայն րոպե սպասում են կորստական դիպվածների, վազում են, խուճապում են, կապում են կայքերը, պահում են բեռները, լցնում են հրացանները, կամենում են փախչել և կամենում են պաշտպանվիր նոքա չեն հասկանում ով է թշնամին և ով է բարեկամը, որի՞ վերա հարձակվին և ո՞վին պաշտպանեն, նոքա ցերեկը չեն ավարտում յուրյանը ճաշը, երեկոյին վախենում են ելանել մի տեղ ժամանակ անցուցանելու համար, գիշերը թռչում են հանկարծ մահիճներից։ Մի խոսքով թագավորել է անկարգություն, խառնակություն, մտքերի մրրիկ, հույսի և ցանկության ալեկոծություն, ախտերի ամբոխմունք զարհուրելի և չլսված. և այս բոլորը լրագիրների և օրագիրների շնորհքով, որ հնարեցի ես և որոնց վերա գլխավոր ոստիկան եմ Ձեր մռայլության պաշտոնական հրովարտակով:
Չպարծենալով ասում եմ, Ձեր մռայլություն, ես իմ բոլոր ընկերներից առավել շատ մարդ ձգեցի կորստական ճանապարհի վերա, ես կրկնապատկերի առհասարակ մեղքի չափը մարդիկ մեղանչում
362