էին հառաջ համառոտ և հին մեղքի ցուցակով. դորա հակառակ, այժմ մեղանչում են, բացի այդ ցուցակներից, և լրագիրներով և օրագիրներով։ Նոցանով սուտ են խոսում, գողանում են, սպանում են, խարդախություն են առնում, սեղանակապտություն են գործում. իմ մեծ ու ահագին տպած թերթերը ծակում են անդադար նոցա մարմինքը ախտերի աքցանով, կապում են նոցա միտքը խոստմունքով և փառքով, ինչպես շունը մի կտոր կաշիով, թելադրում են նոցա հակառակվիլ ամենայն բանի և ամենայն մարդու. զոշոտում են և զոշոտած ժամանակը ապականում են աչքերը ցեխով. գրգռում են նոցա մեջ գործունեություն և գրգռելուց հետո չեն թողում ո՛չ հաց ուտել, ո՛չ ննջել և ոչ գործ կատարել, ինչ որ մտքումը դրել էր։
— Այս ձևով ահա հնարագործելով մի առանձին քաղաքական գաղափար, մի այնպիսի գաղափար, որ ամենայն րոպե մահացուցիչ էր, ես միլիոնավոր մարդ հանեցի խաղաղ և օգտակար գործերից և ձգեցի նոցա այս բաբելոնյան խառնակության մեջ, ուր անտարակույս անհետ կը լինին նոքա։
— Կարճը ասել, այս թերթերի օգնականությամբ ես պահում եմ բոլորին կատարյալ խռովության և անհանգստության մեջ ապսպարում եմ ապստամբություն նշանակված օրում և ժամում, գահավիժում եմ իշխանություններ, փոփոխում եմ օրենքներ իմ ճաշակով, և ինքնիշխան տիրում եմ երկրի մեծ մասին, այսինքն, Ֆրանսիային, Անգլիային, Տաճկաստանին, մասնավոր Գերմանիային, Հնդկաստանին, Կղզիներին և բոլոր Ամերիկային։
— Եթե Ձեր մռայլությունը կը բարեհաճի փորձով իմանալ, թե ի՛նչ կատարելության աստիճանի հասուցել եմ ես դժոխքի իշխանությունը աշխարհի վերա օրագիրների միջնորդությամբ, խնդրեմ հրամայեցեք բերել տալ Ֆրանսիայից, Անգլիայից, Բելգիայից և Բավարիայից հինգ օրագիր և սահմանել այստեղ, երկրի տակ, հինգ հատ քաղաքական-պաշտոնական օրագիր, պարտավորվում եմ պոչովս և երդվում եմ, որ երեք ամսից այնպիսի խառնակություն կը ձգեմ դժոխքի նզովյալների մեջ, որ Դուք կը հարկադրվիք հայտնել, թե դժոխքը պատած պաշարած է թշնամիներից և թե գտանվում է պատերազմական դրության մեջ։Նույնիսկ Ձեր մռայլությունը այնպես պար կածեմ ամանիքների վերա, կամ թե կամենաք Ձեր մահճակալի տակ, որ մի միջին անդամ...
— Ա՛յ անպիտան, ձայն արձակեց սատանան որոտալից