մինչ տեր սատանան պիտո է կապվեր մնար հնար չգտանելով որպիսի և իցե կերպով ազատվիլ մի որևիցե դժվար գործից, իմ որդին կը հասուցանե նորան յուր փրկարար խորհուրդը և կը սրբե տեր սատանայի տգիտության և թուլամորթության ամոթը դժոխքի պայծառ դրոշակի վերայից. այո, իմ որդին արժանի էր շատ մեծ պատիվների, բայց իմ հպատակական պարկեշտությունը թույլ չէ տալիս ինձ չափից անցուցանել իմ խոսքերը (ծափահարությունք):
Իսկ դու, իմ զավակ, քեզ եմ դառնում այժմ, իմ հարազատ զավակ, որ քո շատ տարեկան կյանքումդ երբեք ամոթ չբերեցիր իմ և իմ ազգատոհմի վերա, բարյավ լինի քո գալը, ողջամբ եկիր. գոհ եմ քեզանից, որ մեր ցեղի թշնամիներից, որ սպանել էին իմ թոռը, հանեցիր մեր վրեժը։ Եկ գրկախառնիր ինձ, տեր սատանայի պոչը անպակաս լինի բերանիցդ, ամե՛ն։
Երբ որ ավարտել էր Քամը յուր ճառը, Քանանը և Նեբրովթը Կայենի աղջկերքի հետ միասին սկսեցին երգել այս տաղը, որ շարադրել էր հատկապես այս դիպվածի համար պարոն Նաենափետս անունով փողոցի բանաստեղծը, և որ սրբագրել էր մեծ աշխատությամբ և զգուշությամբ գրականության դիվապետը։
|
380