Ոտներըդ վեր բարձրացրած
Որոնումներդ չանցնեն զուր,
Ամուր գրկած կենսատուին
Թե հագենա՜ս շրթնալից,
Արտահոսման քաղցըր ժամին՝
Ոհ, հիշի՜ր ինձ, հիշի՜ր ինձ:
ԺԲ
ԿՈՒԿՈՒՐԻԿՈ՜Ւ Ո՜Ւ Ո՜Ւ...
«Կուտ, կուտ, կուտ, կուտ, կուտ»,
Մարին է ուռչում...
— Ծիպ, ծիպ, ծիպ, ծիպ, շուտ
Ւնձ մոտ եմ կանչում...
Մարին գալիս, գգվում է տաք,
Իմ մեջ վառում սեր ու կրակ:
«Ձվերըս բոլոր գողացան ինձնից,
էլ ո՞վ ինձ կըտա որդիներ, ավա՜ղ,
Մինչև ամառը թուխս նստեմ նորից՝
Ծածկիր, խնդրում եմ, դու ինձ, աքաղա՛ղ».
Ասում է, փափկում,
Տեղնուտեղ տափկում:
— Մերի՛, երկու
Ունեմ ես ձու,
Բավակա՞ն է քեզ
Երկվորյակն իմ էս։
Օ՜, այո՛, այո՛, այդ ինձ բավ է, բա՜վ»...
Ես սողոսկում եմ ճեղքը շտապավ։
«Կուտ, կուտ, կուտ, կուտ—կի՜»
Կղզում է տափած:
— Բերքն առա՛տ չինի,—
Ասում եմ արբած
Եվ զիլ ու հպարտ՝ ձայնով նվագուն՝
Հնչեցնում եմ ես իմ կուկուրիկուն։