Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆԱԽԱՀՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ա


          „Yes, love indeed Is light from heaven;
          A spark of that immortal fire
          With angels shared, by Alla given
          To lift from earth our low desire..."

Byron, The Giaour.


Կենաց կանաչ ծառի տակ
Հրեշտակներով շուրջպատված,
Տխուր՝ Ադամն էր նստել
Եվ տրտնջում էր հուզված,
«Ինչո՞ւ ստեղծեց տերն ինձի,
է՞ր դրախտն այս փափկության,
Եվ ինչո՞ւ ես կարգվեցի
Արարածոց տեր, իշխան։
Ինչի՞ս են պետք ինձ պսակք
Լուսապաճույճ, օդային,
է՞ր հրեշտակաց այս բանակ
Եվ զորությունք երկնային...
Այնինչ փոքրիկ մի մակույկ,
Որ կրծքիս տակ նավում է,
Չունենալով անուշ սյուգ՝
Առագաստել անզոր է»։
Ասաց՝ աչքից ցողելով
Մարգարիտները տրտում.
Առաջին արցո՜ւնքն էր մարդու՝
Հոսում տխուր այս հովտում։
Եվ սերովբեն սրբելով
Արտասուքներ Ադամա՝
Գուրգուրում էր՝ լուսաթև
ճախրելով շուրջը նրա.
Եվ բարբառով դրախտային
Խոսում նրա հետ տրտում,
Դրան երկինքն է վկա,


407