Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԱՆՑԱԾ ՕՐԵՐԻ...»

(էջ 102)

Այս ոտանավորը ևս, որ առաջին անգամ հրապարակվել է «Պայքար» շաբաթաթերթում (1923, № 12—13), Կ. էմմանուել ստորագրությամբ, գրված պետք է լինի 1859-ի առաջին ամիսներին (Արամ Ինճիկյանի կարծիքով՝ մինչև մարտի 24-ը, տե՛ս «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը», Երևան, 1954, էջ 112)։ Նալբանդյանի արխիվում պահպանված լուսանկար պատճենը ևս պետք է սևագրություն լինի, ուստի և հիմք է ընդունվում հրապարակվածը։


ՄԱՆԿՈԻԹՅԱՆ ՕՐԵՐ

(էջ 103)

Առաջին անգամ տպագրվել է «Հյուսիսափայլի» 1860 թվականի № 7-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ, այնուհետև՝ «Մեղու», 1860, № 107: Իր տրամադրությամբ անմիջապես առնչվում է «Հրաժեշտ» և «Անցած օրերի» ոտանավորների հետ:

41 Ըստ Հոմերոսի, Զէևսի կամքը մարդկանց հայտնողը, ինչպես և ամեն տեսակ մարգարեությունների և գուշակությունների աստվածը Ապոլլոնն է։ Նրա պատգամատու գլխավոր կենտրոնը գտնվում էր Պառնաս լեռից ոչ հեռու, ծովամերձ վայրում։ Խորհրդավոր պատգամներ էր տալիս Պյոլթիա անունով քրմուհին։

Այս հատվածով հեղինակն ակնարկում է Գաբրիել վրդ. Այվազովսկուն, որ այդ տարիներին ապրում էր Թեոդոսիայում։


ԱՊՈԼԼՈՆԻՆ

(էջ 105)

Բանաստեղծության տակ նշանակված է՝ էմս, 1859, մայիսի 31։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու», 1861, № 148, Կոմս էմմանուել ստորագրությամբ:

11 —12 Քեզ մի անգամ ասել եմ։ Հիշիր, եթե միտք ունիս...

Բանաստեղծության հիշյալ արտահայտությունը մեզ բավարար հիմք է տալիս մտածելու, որ ակնարկը վերաբերում է ոչ թե «Մուսայից մուսային», ինչպես մինչև այժմ ենթադրվել է, այլ «Մանկության օրեր» բանաստեղծությանը («Ապոլլոն, ետ առ դարձյալ դու նորան...»)։ Մենք ունենք «Ապոլլոնի» գրության (1859, մայիսի 31) և «Մանկության օրերի» տպագրության թվերը («Հյուսիսափայլ», 1860, № 7)։ Հիշյալ ակնարկը հիմք է տալիս ենթադրելու, թե «Մանկության օրերն» ավելի վաղ է գրված (այսինքն՝ 1859 թվականի մայիսից առաջ), բայց տպագրվել է ավելի քան մեկ տարի հետո։


ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ

1859 թվականից

(էջ 107)

Այս երգի համար, հավանորեն, ստեղծագործական խթան է հանդիսացել իտալական բանաստեղծ Լ. Մերկանտինիի «Սապրիի հասկահավաքը», որ վերածվել է


437