Այսպես, խոսելով 1889 թվականից հետո Թուրքիայում սաստկացած գրաքննական խստությունների մասին, Գ. Ստեփանյանը գրում է. «Ստեղծվում է մի ամբողջ լեկսիկոն Նալբանդյանի գաղափարները ընթերցողներին ներկայացնելու համար։ Նալբանդ բառը թարգմանվելով հայերեն, Միքայել Նալրանդյանը դառնամ է Միքայել կամ Միշել Պայտարյանց, նրա «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը հիշատակվում է որպես «իմաստասիրական» մի գործ, նրա գաղափարական ուսուցիչներից Գերցենը՝ «Ոմն փաստաբան», «Կոլոկոլրը»՝ «Զանգակ լրագիր», «Ազատություն» բանաստեղծությունը հիշատակվում է որպես «Աշխատություն» և այլն» (Գ. Ստեփանյան, «Մ. Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության հարյուրամյա կյանքը», «Տեղեկագիր», հաս․ գիտ., 1954, №11, էջ 69)։
Եվ այսպես՝ կյանք մտնելով, «Ազատություն» բանաստեղծությունը կատարեց մի դեր, որի մասին հեղինակը երագել միայն կարող էր։ Կարճ ժամանակում այն համաժողովրդական ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով սիրելի երիտասարդ սերնդի, ապա և բոլոր սերունդների համար անխտիր։ «Ազատությունն» այլևս հայ ազատատենչ ժողովրդի հոգևոր հարստության անբաժանելի մասն էր, մշտապես կենդանի, հարատևորեն թարմ։
<ԱՐԱՄ ՆԱՎԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ>
(էջ 112)
Բերվում է «Հիշատակարանից», որի համապատասխան հատվածն առաջին անգամ լույս է տեսել «Հյուսիսափայլի» 1860-ի № 5-ում։ Հավանորեն, այս բանաստեղծությունը պատկանում է իրեն՝ Կոմս էմմանուելին, և այն ինչ-որ «Հայ բանասերի» վերագրելը գրական մի հնարանք է, որ նա սիրում է գործածել «Հիշատակարանի» մեջ: Այս է ակնարկում նաև բանաստեղծության լեզուն։ Երրորդ վեցնյակի առաջին չորս տողերը հանված են, թերևս, գրաքննության կողմից:
ՕՇԱԿԱՆ
(էջ 114)
Հավանորեն գրված է 1860 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Օշականում կամ էջմիածնում։ Առաջին անգամ տպագրվել է «Մեղուի» 1861 թ․ № 117-ում, Կոմս էմմանուել ստորագրությամբ։
ՍՈԻՐԲ ՄԵՍՐՈՎԲԻ ՏՈՆԻՆ
(էջ 117)
Այն սակավաթիվ բանաստեղծություններից մեկն է սա, որի սևագիր ինքնագիրը պահպանվում է հեղինակի արխիվում։ Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական և պատմականի» VI (1895) գրքում, որից և արտատպվում է: Պետք է ենթադրել, որ հրատարակչի ձեռքին եղել է սևագրության՝ հեղինակի կողմից արտագրած և մշակած օրինակը։ Բանաստեղծության գրության թիվը հավանորեն