ԳԵՂԱՐՎԵԱՏԱԿԱՆ ԱՐՁԱԿ
|
(էջ 159)
Այս վեպի մասին Նալբանդյանի կողմից արված աոաջին հիշատակությանը հանդիպում ենք «Հյուսիսափայլի» 1858 թվականի № 1-ում տպված նրա անդրանիկ հոդվածում: «Մեր «Մինին խոսք, մյուսին հարսն» անունով այժմուս տիպի տակ եղած գործի հառաջաբանաթյան մեջ, ուր խոսք է լինում բավական երկար հին և նոր հայկական բարբառի վերա, ասած ենք, «թե շատ չէ անցանելու, որ ժողովուրդը աչքը այս և այն կողմը ձգածի պես պիտո է տեսանե նոր մատենագրության պատկանած մի գիրք և այլն»։ Մեր ընդգծած բառերը ցույց են տալիս, որ 1857 թվականի վերջին գիրքը տպարանում է եղել, թերևս պատրաստ, եթե հեղինակը թույլ է տվել նրանից մեջբերում կատարելու: «Հիշատակարանի» տետրերից մեկում նա, խոսելով նախիջևանցիների մոտ «թեթև թափել» սովորության մասին, ավելացնում է. «Այս բանի մանրամասն նկարագրությունը կգտնե ընթերցողը պարոն Նալբանդյանցի «Մինին խոսք, մյուսին հարսն» աշխատության մեջ»։ «Հիշատակարանի» հենց հաջորդ տետրում, անդրադառնալով «ժողովրդական ընտիր լեզվով» արդեն տպագրված գրքերին, հիշատակում է նաև «Մինին խոսք, մյուսին հարսն» երկը։
1857-ին լույս է տեսնում էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորը Նալբանդյանի թարգմանությամբ: Գրքի շապկի վրա կա մամուլի տակ գտնվող գրքերի ցանկը, այդտեղ նշված է նաև նալբանդյանի վիպակը, «որի նյութը առած է հայերի կյանքից»:
Բայց «Հյուսիսափայլի» ընթերցողներն այդ վեպը չտեսան. դեռ ավելին, վեպը հիմնականում անհայտ մնաց նաև հետագա սերունդներին։ Այդ պատճառով ահա Նալբանդյանի կենսագիրը՝ Երվանդ Շահազիզը, ավելորդ չհամարեց պատմել վեպի մոտավոր բովանդակությունը, որ լսել էր Գրիգոր Սալթիկյանից։ «Մի պարոն համաձայնում է յուր աղջկան կնության տալ մի երիտասարդի, խոսքը կապում է, և երիտասարդը, Նախիջևանում ընդունված սովորությամբ, ուխտ է գնում ս. Կարապետ, որ վերադարձին հարսանյաց հանդեսը կատարե, բայց նորա բացակայության ժամանակ աղջկա հայրը դրժում է յուր խոսքը և ամուսնացնում է աղջկան մի ուրիշի հետ, ուրեմն լինում է «մինին խոսք, մյուսին հարսն» (Ե.Շահագիզ. Միքայել Ղազարյան նալրանդյանց, Մոսկվա, 1897, էջ 65)։ Պետք է ասել, որ վեպին ծանոթ է եղել նաև Լեռն: Իր «Ռուսահայոց գրականությունը» աշխատության մեջ, խոսելով այս երկի մասին, նա, ի միջի այլոց, դրա միակ արժեքավոր