Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՅ ՄԱՐԴՈԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հայ մարդ, հայ ազգ, ասա՜ , արդյոք
Ո՜րտեղ է քո հայրենիքդ.
Կամ ունի՞ս դու ուրևիցե,
Ո՜վ են արդյոք ազգակիցքդ։
5
Հայ մարդ, ասա՜, ու՞ր է տունդ,
Հայ մարդ, ո՜րտեղ քո կենտրոնդ,
Ունի՞ս մի բան քեզ սեփական.
Ցույց տուր ինձ դու քո պարծանքդ։
«Ի՞նչ հայրենիք, հիմար զքեզ,
10
Հարցանում ես դու ինձանից.
Ուր եմ ծնած, ա՞յդ ես քննում.
Այստեղ եկած եմ Թիֆլիզից։
Ես տուն ունիմ և այն քարյա
Երկու հարկով շենք փառավոր.
15
Ծառաներիս թիվը չըկա,
Իմ հյուրերը հարյուրավոր։
Եղբարք ունիմ, ունիմ որդիք,
Դստերք ու այլ շատ ազգական,
Ընտիր ծանոթք, շատ մեծատունք,
20
Ունիմ փեսա և այն իշխան։
Իմ պարծա՞նքը, հիմա՛ր զքեզ
Ցույց տուր ինձ դու հառաջ քոնը.
Ճաշ եմ ուտում, ազնիվ ընթրիք,
Որ չէ կերել Լուկուլլոսը։
25
Ես խմում եմ շամպայն, մադեռ,
Ուռցնում ես դու փորդ ջրով.
|
|
82