Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ունիմ քանի տեսակ կառքեր,
Բայց դու ման ես գալիս ոտքով։
Ոսկի, արծաթ, գոհարեղեն,
30
Իմ պարծանքը, իմ գանձերը.
Թե դոցանով չես բավական,
Տե՛ս իմ երկու պատվի նշանքը:
Դու ի′նչ կենտրոն ես հարցանում,
Իմ կենտրոնը է իմ փորը.
35
Ոսկի, արծաթ, հարստություն,
Ահա կյանքիս լոկ խորհուրդը։
Բան եք ուսել, հիմար զքեզ,
Թե հայրենիք պիտի սիրել.
Բայց թե ի՞նչպես հարկավոր էր,
40
Ամենևին չկամիք լսել։
Ես սիրում եմ հայրենիքը,
Նորան միշտ ու միշտ գովում եմ.
Օտար ազգի առաջևը
Պակասությունքը ծածկում եմ։
45
Թե մի աղքատ կըգա իմ մոտ,
Նորան կըտամ ողորմություն.
Բայց թե ո՞րքան, կամ ի՞նչ չափով,
Այդ քո գործ չէ, ներողություն։
Ամենայն օր դուք մեր ազգը
50
Բամբասում եք անխղճմտանք,
Ազգի գլխից ձերպեսներով
Եկավ անցավ այնքան փորձանք...
Ողորմելի՜, դու կարծում ես,
Թե հայրենիքդ սիրելով
55
Բան կըշինես. սխալվում ես,
Այդպես հիմար մտածելով։
Քո ուսումը չէ կշտացնում
Իմ, կամ իմպեսների փորը.
|
|