մերձավորության և արեգակի հեռավորության կետեր: Եվ ինչքան առավել մոտենում է կոմետը արեգակին, այնքան ևս արագ վազում է նա մինչ արեգակից հեռանալով, ծանրացնում է յուր ընթացքը և դանդաղ քայլով կատարում է յուր տխուր, անընկեր ճանապարհը տիեզերքի տարածության մեջ։ Տարևոր ժամանակներից հետո, դարձյալ ուղղում է յուր ընթացքը դեպի արեգակը. և ուսումնականքը հաշված են այդ ճանապարհորդության տևողությունը 1300 և 5000 տարի, զորօրինակ 1811 և 1680 թվականի կոմետների համար։ Արդարև՛, մի քանի բան այստեղ անհավաստի էր, բայց դորա հակառակ շատ կոմետների ընթացքներ, որպես և կոմետների կանոնավոր վերադարձը բավական ճշտությամբ հաշված ու սահմանած են։ Կոմետների կերպարանքը ենթարկված է բազմապատիկ փոփոխութենների. երբեմն երևում են նոքա պոչավոր, երբեմն առանց պոչի։ Բայց տեսած են կոմետներ երկու, այո՛ և ավելի շատ պոչերով։ Ամենեքյան սոքա առեղծվածք են, որ աստված ժամանակ առ ժամանակ առաջարկում է մարդկությանը, նոցա հայացքը ցածից դեպի վեր ուղղելու համար և նոցա ցույց տալու, որ նա մի անսպառելի ճարտարապետ է, միշտ նորանոր ձևեր և կերպարանքներ հորինելով ամենափոքրից մինչև ամենամեծափառը և ամենավսեմը։ Այս առեղծվածներից թո՛ղ մի ուրիշը հիշատակենք այստեղ, այսինքն՝
ՎԻԺԱԿԱՆ ԱՍՏՂՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ
Այսպիսի աստղների անկումը պայծառ երեկոների և գիշերների մեջ, երբեմն ունեցած ենք միջոց տեսանելու։ Թե ի՛նչ է պատճառը այս արժանի ուշադրության երևութի, այդ մասին ուսումնականք առնում են կշռադատությունք միայն։ Առաջին միջոցնեըումը կարծում էին, թե դոքա էին շոգիք, որ բարձրանում էին երկրից և բորբոքվում էին օդի մեջ. բայց հանկարծ, սովորաբար, ահարկու թնդյունով վայր էին ընկնում երկնքից մարմիններ, որ ավելի մոտ քննելով տեսանում էին, թե նոցա նյութը բաղկանում էր հողեղեն մասներից և զուտ երկաթից։ Նյութեր 171 մինչև 3000, այո՛, մինչև 14000 ֆունտ ծանրությամբ։ Անկարելի էր, որ լինեին նոքա երկրի ծնունդ։ Այնուհետև սկսեցին մտածել լուսնի վերա և համարում էին այն վայր ընկած մարմինքը որպես վուլկանական արտաձգությունք։ Բայց և այս կարծիքից հրաժարված են մեր օրերումը, մանավանդ թե միտ դնելով այն շատ կանոնավոր կարգին, որով կրկնվում է այդ աստղների անկումը, այնպես որ այժմ համարվում են դոքա փոքրիկ մարմիններ, աշխարհների փոշի, որ մեր երկրի պես ըն
14-294