Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թացքներ կատարելով արեգակի չորս կողմով, երբ որ շատ մոտեցած էին երկրին, մոտ են քարշվում սորանից և վայր են ընկնում նորա վերա: Առաջին գիտնավորը, որ այս անհասկանալի երևութին առավելապես ուշադիր եղավ, էր մեծանուն Ալեքսանդր ֆոն Հւոմբոլդը. երբ նա յուր ուղեկից Բոնբլանի հետ 1799 թվականին, գիշերով 11-ից դեպի 12 նոյեմբերի գտանվում էր Պանամայի երկրանեղուցի վերա, տեսավ մի այնպիսի բազմություն վիժական աստղների, որ չորս ժամ հազարավոր այդպիսի աստղներ երկնքի վերա անց կացան նորա աչքի առաջև: Նույն երևութը հանդիպեց և հյուսիսային Ամերիկայի, Գրեոնլանդիայի և նույնիսկ Գերմանիայի մեջ: Այդ աստղները գալիս էին արևելքից և հյուսիսակողմյան արևելքից և անցանում էին երկնակամարի վերայով, որ հարավումը և հյուսիսումը դարձյալ վայր ընկնեն: Դոցանից շատերը ունեին շատ կանգուն երկայնությամբ պոչեր և շատ անգամ ավելի մեծ ու լուսափայլ էին, քան թե Վենուսը և Յուպիտերը երևում են պարզ աչքի համար: Այս աստղների առավել արժանահիշատակ հատկությունը, բացի նոցա մեծ բազմութենից և կանոնավոր կարգով վերադարձից, է և նոցա շարժողություն ուղղությունը, որ, ինչպես կարծում են, երկրի շարժողությունը ներհակ է։ Այս պատճառով, չէր մի համարձակ կշռադատություն ընդունել, թե բացի մեծ-մեծ մոլորակագունդերից, այլև ամբողջ թազմությունք փոքրիկ մարմինների շարժվում են տիեզերքի տարածության մեջ արեգակի չորս կողմով, և թե այս մարմինիները ավազեղեն կամ քարեղեն ամպի պես կատարում են յուրյանց ընթացքը արեգակի չորս կողմով, նույն օրենքների ներքո, ինչպես երկիրը և մյուս մոլորակները։ Եթե ընդունենք, թե մեզ առավել մոտավոր, այս տեսակ մոլորակային ամպը կատարում է արեգակի չորս կողմով մի այնպիսի ընթացք, որ փոքր միայն զանազան էր մեր երկրի ընթացքից, այլև գուցե թե մեք մեր մեծ երկրավոր նավովը ամենայն տարի շատ անգամ նորա եզերքը միջից կտրելով անցանում ենք, - ըստ որում նկատած են նշանավոր վայրակությունք վիժական աստղների բացի այն Մեծիցը, որ լինում է նոյեմբեր, մարտ, օգոստոս և սեպտեմբեր ամիսների մեջ և հատկապես միշտ 12-ից մինչև 15,- եթե ընդունենք այդ բանը, ապա չէ կարող օտարոտի թվել մեզ նոցա հաճախ և կանոնավոր կարգով վերստին երևելը: Բայց մի բանի վերահասու է լինում մարդու մտածող հոգին նկատելով և այս փոշին տիեզերքի. այսինքն է այն օրենքների հավասարությունը, որոնց ստորադրված են բոլոր տիեզերական մարմինները,

210