Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր. նա դուրս հանեց ատամները և վաճառեց նորանց։ Երկու տարի անցած սորա վերա, եկավ այս կողմերը հիշյալ Ադամս բնազնինը, և նորա բոլոր ջանադրությունը այն էր, որ այս գազանի բոլոր մնացորդքը դուրս հանե սառուցի միջից դեպի ցամաքը, որ և հաջողեցավ նորան բոլորովին. այլև նորա բարի բախտը այնպես բերեց, որ նա կրկին ձեռք բերեց այդ գազանի խեթկողական ատամները, որ վաճառել էր Շումախովը։ Այսպես՝ Ադամսը վերադարձած լինելով Պետերսբուրգ, կարող էր այդ կմախքը յուր կատարյալ սարք ու կարգով հանդիման կացուցանել։ Արժանի է ուշադրության, որ և բուրյատների մեջ, որ չինեացոց ազգի ցեղիցն են, մինչև այժմ պահված է այն կարծիքը, որպես թե այդ գազանը ապրում էր և մեր ժամանակումը, այլև թե արդեն 16 դարու մեջ չինական լեզվով շարադրած մի բնապատում գրքի մեջ, որ ասվում է Բուն-լոո-գան-մու, պատմություն է լինում այս գազանի ուժեղության, կերպարանքի և փոսերի մեջ կացության մասին։ Այս պատմությունը համաձայն է վերոհիշյալ ազգերի զրույցներին, ըստ որում և սոքա կարծում են, թե մամմութը այժմ ևս ապրում է ամենևին մութ և անայցելու տեղերում, և այնքան սակավ դուրս էր գալիս յուր խավար փոսերից, ինչքան որ շատ երկյուղ ուներ արեգակի ճառագայթներից և լուսնի փայլողութենից։ Այս զրույցները հասարակորեն համաձայն են Ամերիկայի նախնական բնակիչների զրույցներին. այդուամենայնիվ երևում է, թե, ըստ որում դոցա ստուգությունը չունի ոչինչ ապացույց, այստեղ ևս գերակշիռ էին վաղաժամանակյա ավանդությունք, և թե սոքա ժառանգության պես զավակից-զավակ հառաջ գնալով տարածված էին։ Այն ահագին գազանի պատկերը ցուցանում է, որ նա շատ նմանություն ունի կենդանի փիլի հետ, բայց մեծությամբ շատ առավել գերազանց է ամենամեծ և ամենավիթխարի փիլի տեսակից, այսինքն Հնդկաստանի փիլից. պատճառ, նորա մնացորդքը շատ անգամ ունին 800-ից մինչև 1000 ֆունտ, և նորա խեթկողական ատամները հաճախակի բաղկացնում են 15 ոտնաչափ երկայնություն։ Երևակայությունը հազիվ թե կարող էր պատկերացնել յուրյան այդպիսի հսկայաձև կենդանիք, որ եղած էին նախնի աշխարհումը։ 1830 թվակ. մի մամմութի գլուխ ամենևին անթերի պահված գտել են Միսսուրի գետի մեջ, մի այնպիսի ահագին բան, որ եթե կամենայինք դորանից եզրակացուցանել նորա բոլոր մարմնի մեծությունը, ապա այդ հսկա գազանը հազիվ թե տեղավորվելու էր ամենամեծ եկեղեցու մեջ. պատճառ, գլուխը միայն բռնում է մի չափավոր սենեկի չափ տեղ։ Նորա ամեն մի ատամը ուներ 5 կանգուն երկայնություն, և դոցա ծայրերը

215