գավորք միայն, այլ և Հայ բազմութիւնք սկսեալ ի ծագաց աշխարհի, ոչ դառնութեամբ սրտի, որպէս յոսոխն նշմարի, այլ պահանջմամբ արդարութեան բողոքելով առ ամենայն տէրութիւնս. և ոչ իսկ դադարէ մինչև ոչ տեսցէ զիրաւունսն, ոչ լռէ որպէս կարծի, այլ գօտեորեալ զինուորի, ոչ ասելով ըստ թշնամեաց՝ ո՛չ կերիցուք և ո՛չ արբցուք մինչև ջնջեսցուք զԱբբայեանսն, այլ թե ո՛չ ննջեսցուք մինչև ոչ տեսցուք զխաղաղութիւն սուրբ եկեղեցւոյ, և զառաջին վիճակ անդորրութեան Մխիթարեանց միաբանութեան Սրբոյն Ղազարու: Մի՛ կարծէք, թէ ջախջախ բանիւք ոմանց, յԱռաքելոյն սրբոյ անմիտ անուանելոց, խափանեալ դադարեսցէ գործարան տպագրութեան հարիւրամեայ ժամանակաց և այն առանց քննութեան: Եկեղեցին Քրիստոսի բերս ոչ սաղարթի: Բայց արդ յի՛նչ իրաւունս հաստատեալ թշնամեաց ի սոյն եղեն ձեռնամուխս, վասն զի ասեն տպագրեալ գրեանք նոցա լի են մոլորութեամբք: «Յո՞ր գիրս արդեօք».— Աւասիկ—ասեն— գիրքն խորհուրդ Աստուածապաշտութեան: Այս գիրք յօօթանասուն ամաց հետէ տպագրեալ է, զայսքան ամս ընթերցան և քննեցին թշնամիք և ինչ որ գտին, ա՞յժմ գտանեն: Եւ զի՛նչ արդեոք այն իցէ մախանք, ահաւաստիկ ասեն, և գիրքն, որ ի մեկնութիւն հաւատամքին: Այս այն գիրքն է, զոր ի ժողովն երեք ամօք յառաջ առաջի արարին նոքին իսկ չարախօսք, թէ բովանդակեալ կայ ի նմա ճշմարիտ հաւատոյ դավանութիւնք, և այժմ զիա՞րդ մոլորամիտ գտաւ: Պատմագիրք Հայոց իբր երեսուն ամօք յառաջ ի լոյս ընծայեցաւ և ի Հռովմ ևս հանդիսացաւ, և զի՛ պատահեաց նմա զի այժմ ընթերցմամբ տգիտաց մոլորական ցուցաւ: Իմա՛ ըստ սմին և զայլ գրեանց, իմա՛ և մի զարմանար. այլ զարմացի՛ր և ակներև տեսջիր զի անհնարին նախանձ և ատելութիւն է, որ զայսպիսի ճարտարաւորէ և զգայռէ: Իրաւունս ունին և սոքա իմանալ, քանզի ի ճոխաբանել իւրեանց և յընդվայր հարկանել զմեզ, ժողովուրդ ընդդէմ ելեալ և գուլից սոցա կախեալ կսկծեցուցանեն ասելով․-Այսչափ ամք են, զի Աբբայեանք գիրս նորանորս հանեն և զազգն լուսաւորեն, դուք զի՞ գործէք, դատարկք և փասքուսք վայրավատին շրջիք, ի խաղս և ի զբօսանս ցնդիք, ընդ կանայս և ընդ աղջկունս կատակիք և այլն և այլն: Այսմ յանդիմանութեան ո՛չ կարելով տանել.— պու նէ— ասեն— ջնջեսցին ապա սոքա և գիրք սոցա զի հանգիցուք: Զի՛նչ ապա ժողովուրդ, ընդէ՞ր— ասեն— և դուք ոչ աշխատիք յօրինել զգիրս: «Չկարեմք» ասեն:— Ընդդէ՞ր ապա ոչ ներէք կարողաց: «Զի խոչընդակ են մեզ նոքա»: Յաւանն, Վարշարհէյ անուանեալ ի Թրանսիլվանիա, մին ի յունաց շինեաց տուն ի փառաւոր, ընդդէմ սորա կանգնեաց և այլ ոմն ապարան մի, ընդ այս չկարացեալ տանիլ առն, բազում ինչ արար և ծախեաց զի բարձրէ զայն գո՛նէ ըստ կիսոյն. ընդէ՞ր. զի կուրացաւ տուն իւր: Զի՞ կուրացար ո՛վ դու, բարձրացո՛ և դու զտուն քո, զի թոյլ տուեալ է յարքայէ. յոչ կարել նորա զայս առնել, յանդիմանակցացն յաւել յարկ մի ևս և խեղդեաց զտունն. ահա՛ այսպիսի ինչ է և յառաջիկայգ: Աւելի ինչ խօսիլ ի վերայ այսր ի զուր է. քանզի յայտնի տեսանի զի ի նախանձուէ չարէ յուզին այսպիսի իրք: Բայց թէ զիա՞րդ ոչ նշմարեն զայս նշմարողք, ինքնեանց է գիտելի. նոքա լռել ախորժեն զայսպիսիս և զբօսնուն ես. (զեֆքինէ վարմաք իստերլէր) առնեն զոր հաճին և խօսին ի հաճիլ. (գնա՛ մեռի՛ր, եկու սիրեմ), հատանեն զգլուխս անպարտ և սանտրեն զմօրուսն: Օ՛ ասեն, դուք այսպէս և այնպէս. ասեն բերանով և հեղձուցանեն գործով, և զի մխիթարիմք փառս տուր Աստուծոյ. զի որ Քրիստափոր անուանիմ քրիստոնեայ եմ. այլ առանձին գոհանամ զԱստուծոյ, զի այսպիսի վարանս զարթոյց յոգիս ուղղախոր
280