Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՐԻՏԻԿԱ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՏՊՎԱԾ ՌՈԲԻՆԶՈՆԻ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Գամառ-Քաթիպայի աշխատութենով, Ս. Պետերբուրգ, 1857 Մեր սիրտը և հոգին բաց է ամենայն ուշադրությամբ ընդունելու մի բանականության վաստակ այնպիսի զգեստով, որ հարմար էր մեր ժամանակի և մեր կյանքի պայմաններին: Այսպիսի ուրախ հոգով ողջունեցինք այս օրերիս Ռոբինզոն Կռուզոյի հայերեն թարգմանությունը, Գամառ-Քաթիպայի աշխատությամբ լույս հանած և շինած ազգային ժառանգություն: Ընթերցասիրելով այդ գիրքը զվարճացանք հոգեպես, որովհետև դորա աշխարհ հայտնվիլը ևս բարի խորհուրդ ուներ մեր ազգի համար: Մեք տեսած ու կարդացած էինք վաղուց ահա՛, գուցե քսան տարի հառաջ, մի այդպիսի գիրք պ. Բժշկյանի թարգմանությամբ, որ տարբերվում էր այս նոր տպածից որպես յուր լեզվովը, նույնպես և բովանդակությամբ, թեև իդեան և բանի խորհուրդը նույն էր: Այս պատճառով մեք ավելորդ ենք համարում այդ նոր տպածի բովանդակության վերա երկար խոսել մեր կողմից. դորա ընդհանուր արժանավորության վերա պիտո է այսքան ասել, որ դա շինած է երեխաների դաստիարակության համար, ցույց տալով նեղությունները և տառապանքը հառաջացած անհնազանդութենից ծնողների կամքին: Փորձով դիտենք, որ այդ գիրքը շատ սիրելի կլինի մեր ազգի մտացի մանուկներին, որոնք յուրյանց ազգությունը չուրացող ծնողների զավակ լինելով, ուսել էին գոնե ինչպես և իցե ժողովրդական կենդանի լեզուն և գիտեին կարդալ հայերեն: Հոգով և սրտով ցանկանում ենք, որ ամենայն ծնող փոխանակ մի խաղալի բան պարգևելու յուր զավակին, Ռոբինզոնի պատմությունը

284