գալուց ի՛նչ օգուտ ուներ ազգը կամ եկեղեցին. պիտի ասեն, թե չար օրինակ կլիներ և այլն… Այդ կողմից, փառք աստուծո, երկյուղ չկա, մեր ազգը այսքան դարերով, բյուր նեղութենների մեջ, տարագրության և հալածանքի մեջ, համբերելով կրակի, սրի և սովի, այնուամենայնիվ անխախտ է պահել յուր կրոնը և շատ անգամ հարյուրներ ու հազարներ, սուրերը յուրյանց ձեռքին, քաջությամբ ընկել են պատերազմի դաշտումը, յուրյանց պատվական արյունով վերստին և վերստին կնքելու համար մեր կրոնի դաշինքը. այժմ մի այդպիսի անհարազատ և կրոնադրուժ փառամոլ եպիսկոպոսի պապական դառնալը ազդեցությո՞ւն պիտի ունենար մեր ազգի վերա, պիտի խախտե՞ր նորա կրոնի հիմքը, որ շաղախված ու դրված էր Հիսուսի Քրիստոսի արյունով, Թադեոս և Բարթուղիմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, այլ շատ նահատակների, սուրբերի և կտրիճ Վարդանանց արյունով։ Եթե թույլ տանք այս բանը, ասել չէ՞ թե հավատ չունեինք դեպի մեր ազգի հաստատությունը յուր կրոնի վերա. այդ չարաչար զրպարտություն կլիներ։ Ո՞վ է ասել այդ լրագրերի հրատարակոդներին, թե հայոց ազգի կրոնը կխախտվի, եթե մի առաջնորդ անհարազատություն առնելով պապական դառնար, ո՞վ է ասել, որ հայոց ազգը ախորժակ ունի պապական դառնալու։ Եթե պապականությունը մտանելով մեր ազգի մեջ երկու ճեղքել է ազգը, այդ բանը պատմական խորհուրդ ունի, միջին դարերումը խաչակիր զորքերի կենակցությունը հայերի հետ Կիլիկիայի մեջ։ Թող այժմ մի առաջնորդ անհարազատ լինի յուր ազգին և եկեղեցուն, թող մի փորձ փորձե ազգը կրոնափոխ առնելու, կտեսանե այն ժամանակ յուր հոր հարսանիքը, և կասկածողքը հայերի հաստատության մասին յուրյանց կրոնի վերա կտեսանեն, թե Ղևոնդյանց գավազանները կշարժվի՞ն արդյոք այդ նոր Հազկերտյան մոգերը Հայաստանի ավերակների միջից լերդապատառ հալածելու, թե ոչ։ Այդ եպիսկոպոսի պապական դառնալը ժողովրդի համար այնքան չար օրինակ չէ, որքան նորա վերադարձը և այդպիսի ընդունելություն գտանելը. այժմ ամենայն մարդ, այդպիսի եպիսկոպոսի բնավորության տեր, պիտի սպառնա ազգին և եկեղեցուն յուր կրոնափոխությամբ։ Ես զարմանում եմ, որ այդ եպիսկոպոսը մոհամմեդական չէ դարձել, գուցե դեռևս ավելի պատիվ ստանար տաճկաց դենպետից, քան թե Հռովմի պապից, կամ վերադառնալով մեր եկեղեցին՝ մեր ազգից. ո՛վ կարող է երաշխավոր լինել, որ եթե այդ եպիսկոպոսը ստույգ իմանար այս բանը, չէր դիմելու Քյապա մուֆթիություն ստանալու համար։ Այդպիսի մի մարդուց, որ յուր անունի հիշատակվիլը գերազանց հա
291